Առաջադրանք

Շարադրիր սկիզբը

Գարնան վերջին ամիսն էր, ծառերը կանաչել էին արդեն, խատուտիկները ծաղկել։ Օրը արևոտ էր, սակայն , Շուշան տատը թախծոտ հայացքով նստած էր բազմոցին ու լուռ նայում էր հյուրասենյակի պատից կախված ընտանեկան նկարին։ Նա գրեթե յոթ տարի է ինչ ապրում է այդ մեծ տանը միայնակ։ Ստացվել է այնպես, որ Խանդիկյանների ընտանիքը, բացի Շուշան տատից, տարիներ առաջ մեկնել է Միացյալ Նահանգներ։ Տատը միայնակ էր ամեն ինչ անում։ Մի օր, երբ տատի յոթանասուն ամյակն էր, նա կրկին մենակ էր, սպասում էր ընտանիքի անդամների զանգին, որ ուրախությամբ կշնորհավորեն ծնունդը։ Սակայն չլսվեց ոչ մի հեռախոսազանգ։ Անցավ մեկ օր, ձայն չկար, տատը հույսը կորցրել էր, բայց միաժամանակ անհանգիստ էր։ Հաջորդ օրը  երեկոյան լսվեց ձայնը, բայց ոչ թե հեռախոսից, այլ դռնից։ Տատը բացելով դուռը տեսնում է ավագ թոռանը ծաղկեփունջը ձեռքին իր դիմաց կանգնած, հուզմունքից իր տեղը չէր գտնում։ Գրկելով թոռանը նստելով հյուրասենյակում, վերցնելով ծաղկեփնջի միջի բացիկը, կարդաց ներսում գտնվող բացիկը։
“Սիրելի մայրիկ, շնորհավորում եմ քո ծննդյան տարեդարձը, միշտ ժպտա ու կարող ես արդեն մի մեծ սեղան գցել, որովհետև մենք դռան դիմացն ենք և սպասում ենք, որ մեզ դիմավորես։”
Շուշան տատը մի մեծ արագությամբ վազեց դեպի դուռը։  Նրա սիրտը սկսեց այնպիսի անձկությամբ ծփալ, որ աչքերում ուրախության արցունքներ ցոլացին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *