Մուտք ճամբար

Այսօր առավոտյան այցելեցի քոլեջ։ Ծանոթացանք միմյանց հետ`Վերնատանը։ Այցելեցինք ագարակ, Խաղողի և գինու դպրոց , այցելեցինք “Մայր” դպրոց, որտեղ միացանք փոքրերին և իրենց հետ պարեցինք Սասունցիների քոչարին։ Օրը անցավ հետաքրքիր։

Մուտքի ճամբարի ամփոփում

Ավարտվեց քառօրյա մուտքի ճամբարը։ Այն ճիշտ է երկարատև չէր , բայց հետաքրքիր և հաճելի։ Այս չորս օրվա ընթացքում ձեռքբերեցի նոր և հաճելի ընկերներ։ Ծանոթացա նաև քոլեջի երկրորդ և երրորդ կուրսի մի քանի ուսանողների հետ։ Շնորհակալություն եմ հայտնում իմ շատ սիրելի ընկեր Մարիամին, որ նա մեզ հիշարժան և հետաքրքիր օրեր պարգևեց կրթահամալիրում։ Փոքրիկ հատված մուտքի ճամբարից։

Օր 4

Մուտքի ճամբարի չորրորդ օրը սկսվեց քոլեջում կայքերի ուսումնասիրմամբ ։ Ծանոթացանք կրթահամալիրի, քոլեջի, ուսուցիչների բլոգների հետ։ Այցելեցինք խաղողի և գինու դպրոց։ Գինեգործ , ուսուցիչ ընկեր Արտակը մեզ խորհուրդներ տվեց, պատմեց, թե ինչպես է հասել կյանքի լավ արդյունքի։ Նա մեզ գինի հյուրասիրեց , շրջեցինք գինու դպրոցով, այցելեցինք մառան և այլն։ Գինու դպրոցից հետո այցելեցինք գեղարվեստի դպրոց, որտեղ […]

Օր 3

Մուտքի ճամբարի երրորդ օրը սկսեցինք  Մայր դպրոցում մարմնամարզությամբ։ Մարզիչ՝ընկեր Ռուզանի առաջնորդությամբ, տարբեր մարզանքներ կատարեցինք։ Այնուհետև օրը շարունակեցինք ընկեր Լայերտի հետ, ով մեզ 3 պար սովորեցրեց՝ Էջմիածին,Մուսա լեռան Դապկի և Սասունների Քոչարին։ Պարերը հեշտությամբ կարողացանք սովորել։ Օրը անցավ հետաքրքիր ծրագրով և ուրախ տրամադրությամբ։

Օր 2

Քոլեջի համար բլոգ բացելը ինձ համար այդքան էլ բարդ չէր։Առաջին քայլը սկսեցինք բացելով “outlook” և “edublogs” կայքերը։ Բլոգը բացելու հարցում ինձ օգնեցին արդեն 3֊րդ կուրս փոխադրված ուսանողները։ Դժվարություններ չկային, ունեցա հետաքրքիր և հագեցած օր։

Մուտքի ճամբար Օր 1

Մուտքի ճամբարի առաջին օրը մենք սկսեցինք հեծանվավարությամբ։ Իհարկե կային երեխաներ, ովքեր չէին կարողանում հեծանիվ վարել, որոնց մեջ մտնում էի նաև ես, բայց մենք հաղթահարեցինք այն։ Այնուհետև գնացինք ընդմիջման։ Ընդմիջումից հետո գնացինք լաբորատորիա, որտեղ խնամում են և՛ կենդանիների և՛ բույսերի։ Այնտեղ ծանոթացանք տիկին Շողիկի հետ, նրա օգնությամբ տնկեցինք գեղեցիկ ծաղիկներ։ Տիկին Շողիկը մեզ մի քանի կանոն […]