“Սովորող֊սովորեցնող” նախագիծ

“Սովորող֊սովորեցնող” նախագծի շրջանակներում կրթահամալիրում սովորելու դիմած մուտքի ճամբար անցնող սովորողների հետ պատրաստեցինք գունավոր օճառներ։ Օճառները պատրաստեցինք տարբեր ֆորմաներից, որոնք հետո պնդացան և դարձան արդեն օգտագործման ենթակա։ Սովորեցրինք, թե ինչպես ճիշտ լվացվել, ձեռքի ինչ շարժումներ կատարել։ Մինչ սովորեցնելը, միասին քննարկեցինք, թե ե՞րբ և ինչու՞ պետք է լվացվել։

Աչքերի գիմնաստիկա

Նախագիծ Օր՝ 28.11.22 ժամը 10։30_11։10 Վայրը՝ քոլեջ, նախակրթարան՝ 5 տարեկաններ Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ: Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ: Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած […]

Ահազանգ

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել: Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ […]

Նախագիծ՝ «Ինչպե՞ս ճիշտ լվացվել»

Այսօր շատ հետաքրքիր օր ունեցանք մանկապարտեզում։ 5 տարեկան երեխաների խմբում սովորեցրեցինք ճիշտ լվացվել։ Մինչ նախագիծը սկսելը, երեխաների հետ քննարկեցինք, թե ե՞րբ և ինչու՞ պետք է լվացվել։ Երեխաները ակտիվ և մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին նախագծին։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։