Մայրիկատոն

Այսօր Քոլեջում 5 տարեկանների հետ մասնակցեցինք “Մայրիկատոն”֊ին։ Անցավ ուրախ երգ ու պարով, արտասանություններով։ Մասնակցում էին նաև մայրիկները, ովքեր պարեցին իրենց երեխաների հետ, այնուհետև ազգային։

ԵՐԱԺՇՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Երեխաների տարիքային առանձնահատկություններինհամապատասխան զարգացման խնդիրը մեզ դրդում է օգտվել այնպիսի խաղախնձևերից, որոնց միշոցով կդրսևորվեն նախադպրոցական տարիքի երեխաներիիմացական կարողությունները: Այս տեսակետից մեծ ուշադրություն պետք էդարձնել ուսուցման միշոցների տարատեսակության վրա: Դրանք խթանում եներեխաների ինքնուրույնության և գործուն մտածողության դրսևորումը: Երաժշտությամբ ուղեկցվող մաթեմատիկական խաղերը («Նունիկի փիսիկն»։ «Համեմատի՜ր», «Շլդիկ-մլդիկ մի նապաստակ», «Ինչու’0 երկու, ինչու’0 մեկ») հենվելով նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային […]

Երեխայի ագրեսիվ վարքը

Երեխայի ագրեսիվ վարքը անխուսափելի երևույթ է, որը դրսևորվում է անգամ շատ փոքր տարիքում:Հավանաբար առաջին բանը, որ փորձում են անել ագրեսիվ վարք ունեցող  երեխայի ծնողները նրանց այդպիսի վարքագծից ազատելն է: Սակայն նախքան դա, հիշեք, որ ագրեսիան նաև դրական ու առողջ կողմեր ունի:  Զայրույթը բացահայտ կերպով արտահայտելը կարող է խնդիրներ ստեղծել, քանի որ երեխաներն իրենց կարող են մեղավոր […]

Երևակայական թվեր

Նախագիծ՝ երևակայական թվեր Մասնակիցներ՝ 5 տարեկաններ Պատասխանատուներ՝ Լիանա Գրիգորյան, Արմանուշ Ղազարյան, Մերի Քերոբյան Օրը՝ Մարտի 29 Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ Նպատակ և խնդիր՝ զարգացնել նախադպրոցականների մաթեմատիկական կարողությունները, երևակայությունը, ուշադրությունը Ընթացք՝ թղթերի վրա պատլերված թվերից նախադպրոցականները ստեղծում են պատկերներ և ներկում։ Այնուհետև հաշվում, թե քանի գույն են օգտագործել։ Վերջում ստեղծված պատկերներով հորինում են պատմություն։ Ամփոփում՝

Այս տարվա ընթացքում, մենք ուսումնասիրեցինք մաթեմատիկայի այբուբենը։ Ուսումնասիրել ենք՝ Մաթեմատիկական խաղերը, որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց Թվերը՝ Թվանշանները Թվերի կազմությունը Համեմատության նշանները Թվաբանական գործողություններ

Զատկական աղցան

Այսօր 5 տարեկանների խմբում մասնակցեցինք մի նախագծին, որը նվիրված էր Զատիկին։ Նախագծի ընթացքում երեխաները պատրաստեցին իրենց ձեռքերով աղցան, որը վերջում համտեսեցին։ Սկզբում երեխաները ծանոթացան աղցանի բաղադրիչների հետ։ Այնուհետև սկսեցին աշխատանքը։ Առաջին հերթին ամեն մեկն իր տախտակի վրա կտրատեց կանաչին։ Կտրատած կանաչիները տեղափոխեցին տարրայի մեջ։ Համեմեցին աղով, կարմիր պղպեղով։ Վերջում ավելացրին բուսայուղը։ Խառնեցին զանգվածը և համտեսեցին։