Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Սնդիկի գոլորշին շատ ուժեղ թույն է, ուստի, եթե Ձեր տանը կոտրվել է ջերմաչափը, ապա անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու թունավորումներից և դրանց հետևանքներից:  Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը Երբ ջերմաչափը կոտրվում է, դրա միջից հոսում է հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ, հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ […]

Թունավորում

ԱՄՈՆԻԱԿ, ԱՆՈՒՇԱԴՐԻ ՍՊԻՐՏ ԵՎ ԱՅԼՆ)Առավել հաճախ հանդիպում են անուշադրի սպիրտից առաջացող թունավորումները։ Հիմքերով թունավորման ախտանիշները նման են թթվային թունավորման ախտանիշներին։ Արտահայտված է տեղային այրող ազդեցությունը, որի հետևանքով խոր խոց է առաջանում։ Ներքին ընդունման ժամանակ մարսողական ուղու ծանր այրվածքներ են առաջանում, որոնք թունավորման առաջին ժամերից արդեն բերում են շոկի և կոլապսի զարգացման։ Առաջանում են որկորաստամոքսային արյունահոսություններ, […]

Ցնցումային նոպաներ

Ցնցումային նոպաներ Վնասվածքի, հիվանդության, տենդի, վարակի, թույների ազդեցությունից գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը կարող Է դառնալ անկանոն։ Դա հանգեցնում է նրա գործունեության խանգարմանը և արտահայտվում Է տարբեր ձևի և հաճախականության ցնցումային նոպաներով։ Ցնցումային նոպան վիճակ Է, որն ուղեկցվում Է մկանների անկառավարելի կծկումներով և գիտակցության խանգարումներով։ Ցնցումային նոպա առաջացնող քրոնիկ հիվանդություններից է էպիլեպսիան։ Երեխաների մոտ ցնցումային նոպա կարող […]

Անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։ ՆՇԱՆՆԵՐԸ՝ գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, […]

Շոկ

Շոկը ծայրահեղ ծանր իրավիճակ է, որը բերում է օրգանիզմում արյան շրջանառության կտրուկ վատթարացմամբ: Շոկ կարող է զարգանալ տրավմայի, գլխի վնասվածքի, արյան կորստի, գերսուր ալերգիկ ռեակցիայի, ծանր վարակի, թունավորման, ծանր այրվածքներիպատճառով և կյանքին սպառնացող այլ իրավիճակներում: Երբ ինչ-որ մեկը շոկային վիճակում է, նրա օրգանները չեն ստանում բավարար արյուն կամ թթվածին: Բուժման բացակայության դեպքում սա կարող է բերել օրգանների կայուն վնասման […]

Այրվածքներ

Այրվածքները մաշկի ամենահաճախ հանդիպող վնասվածքներից մեկն են: Կարող են առաջանալ`• տաք հեղուկներից• արևայրուքից• քիմիական նյութերից• էլեկտրական այրվածքներ• կրակից, օրինակ`մոմերից, կրակայրիչից և այլնԳոյություն ունի 4 աստիճանի այրվածք`1ին աստիճանի այրվածք` մաշկի կարմրութուն, բորբոքվածություն, թեփոտում2րդ աստիճանի այրվածք` բշտեր, ցավ, մաշկը լավանում է առանց սպիացման3րդ աստիճանի այրվածք` մաշկի խորը վնասում, բշտեր, նեկրոզ, մաշկը լավանում է սպիացմամբ4րդ աստիճանի այրվածք` ծանր […]

Ինքնաստուգում

հարցեր ինքնաստուգման համար Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: 2․Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել առանց պահպանակի անգամ մեկ սեռական հարաբերության հետևանքով։ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծանում է մեծ թվով զուգընկերներ ունենալու դեպքում։ Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով […]

Քթային արնահոսություն

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն: Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և […]

Հոդախախտեր

Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին։Վերին վերջույթի վնասվածքները հաճախ առաջանում են վայր ընկնելու հետևանքով։ Ընկնող մարդն ակամա մեկնում է ձեռքը և, մարմնի ամբողջ ծանրությամբ կտրուկ հենվելով նրա վրա, կարող […]

Կոտրվածքներ

Մարդու օրգանիզմի  ամենաամուր բաղադրիչը,  որն  իր   վրա  հենում է  ողջ մարմինը, ոսկրայի համակարգն է: Մարդու  ոսկրերը ձևավորվում են դեռևս սաղմնային ժամանակահատվածում, ապա անցնում զարգացման ու ամրացման կարևորագույն փուլեր: Կյանքի առաջին իսկ օրվանից կարևոր նշանակություն ունի սննդի միջոցով ոսկրային համակարգին անցնող բնական նյութերի, հանքանյութերի ու վիտամինների շարքը, մասնավորապես կալցիումի առկայությունը, որոնք էլ ոսկրի ամրության հիմնական գրավականն են: Կոտրվածքներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Հիմնականում դրանք վնասվածքների,  դժբախտ պատահարների,  անհարմար շարժումների հետևանք են: Ոսկորը կարող է կոտրվել ուղիղ գծով, կամ փշրվել՝բաժանվելով մի քանի մասերի: Դա կապված է ոսկրի ամրության, ինչպես նաև՝ կոտրվածքի պատճառի ու պայմանների հետ՝ հարվածի ամրություն, ուժգնություն:     Կոտրվածքները լինում են բաց և փակ: Փակ կոտրվածքների դեպքում ոսկորը վնասվում է՝ առանց հարակից հյուսվածքների, մկանային շերտի վրա հետևանքներ ունենալու:   Բացկ ոտրվածքների պարագայում նկատվում է նաև տեսանելի վերք, վնասվում են հարակից հյուսվածքները: Կոտրվել կարող են մարմնի բոլոր ոսկրերը: Մեծ նշանակություն ունի կոտրվածքի տեղակայումը, քանի որ դրանով են պայմանավորված հնարավոր բարդությունները, կոտրվածքի հետևանքով առաջացող հարակից վնասվածքները: Չափազանց վտագավոր են հոդերի շրջանի կոտրվածքները: Հոդերի կոտրվածքները հանդիպում են հիմնականում տարեցների մոտ: Օստիոպորոզը, ոսկրերի խտության անկումը, նպաստում են, որպեսզի ժամանակի ընթացքում, ինչպես նաև վնասվածքների, արտակարգ իրավիճակների դեպքում, կոտրվեն հատկապես կոնքազդրային հատվածի ոսկրերը, ինչպես  և հոդերը:   Կարևոր է ցանկացած հատվածի կոտրվածքի դեպքում տուժողի մարմնի անշարժացումը, որևէ կոշտ առարկայով ֆիքսումը: Ցանկացած կոտրվածք կամ ոսկրի ճաք բավական ցավոտ կարող է լինել, շատ դեպքերում գրանցվում են ուշագնացության կամ շոկի պատկերներ: Ուստի  արագ ցավազրկումըևս կարևոր գոծոն է:  Կոտրվածքների ամենամեծ վտանգն այն է, որ փշրված  կամ  վնասված  ոսկորը  կարող  է  վնասել  հարակից  օրգանը,  նյարդային կամ մկանային հյուսվածքը: Ողնաշարային կամ ողային հատվածի կոտրվածքերի  դեպքում  կարող են  վնասվել  նաև  կենսական  նշանակություն  ունեցող  օրգան-համակարգերը: Կոտրվածքի  և  դրա  բնույթի մասին  նախնական տեղեկություն հաղորդող փորձված և բավականին ֆորմատիվ մեթոդ է ռենտգեն  հետազոտությունը: Սա այն հետազոտությունն  է,   որն արվում  է առաջնահերթորեն: Լինում են դեպքեր, երբ  վնասվածքաբան- վիրաբույժները  վիրահատական  եղանակով են  կարողանում  վերականգնել ոսկրի նախկին տեսքն ու դիրքը: Որպես  կանոն վնասվածքները  վերականգնվում  են  տևական ժամանակ գիպսի օգնությամբ անշարժացման եղանակով: Գիպսը  հանելուց  հետո  բոլոր  հիվանդներն էլունենում են վերականգնման  փուլանցնելու  անհրաժեշտություն: Տևական ժամանակ անշարժ ու անգործ մնացած  վերջույթները բավական լուրջ  առողջական խնդիրներ են ունենում: Անշարժացած ու անգործության են մատված լինում նաև այդ  հատվածի մկաններն ու  անոթները, ինչի  հետևանքովկոտրվածքի  շրջանում  հետաճ  է նկատվում: Հետվնասվածքային կազդուրման ժամանակահատվածը բավական կարևոր է յուրաքաչյուր հիվանդի համար: Այս ընթացքում անհրաժեշտ է լինում ֆիզիոթերապևտիկ մի շարք վարժությունների ու մարզումների իրականացում, որոնք ստիպում ե նտևական ժամանակ անգործությունից հետաճ արձանարած մկաններին վերստին գործել, զարգանալ: