Հարցում

Թեմա՝ կրթություն

Հետազոտման պլան՝
Հարցումը կատարվելու է և՛ օնլայն հարթակում, և՛ մարդկանց հետ կենդանի շփումով։ Հարցումը կատարվելու է 1 ամսվա ընթացքում։

Կոչ դիմում՝
Հարգելի հարցվող, այս հարցումը կազմել է “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի քոլեջի ուսանող ՝ Մերի Քերոբյանը։ Հարցման նպատակը՝ պարզել, թե մարդիկ ինչպես են վերաբերվում ՀՀ կրթական համակարգին։ Խնդրում ենք հարցերին պատասխանել անկեղծ և հստակ։

Սեռ՝ արական, իգական
Տարիք՝ 15֊20, 20֊25, 25֊30, 30֊35, 35֊40, 40֊45, 45֊50, 50֊55, 55֊60, 60 և ավելի
Կրթություն՝ միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն
Զբաղվածություն՝ աշխատում եմ, չեմ աշխատում, ուսանող եմ, աշակերտ եմ

Հարցեր՝

1. Գոհ ե՞ք Հայաստանի Հանրապետության կրթության համակարգից։

1)Այո, գոհ եմ։

2) Ոչ, դժգոհ եմ։

3) Այլ պատասխան։


2. Դպրոցներում երեխաները գնահատվում են, բայց արդյո՞ք դա չի կարող չառաջացնել մրցակցություն աշակերտների միջև։

1) Չեմ կարծում, որ կառաջացնի։

2) Միանշանակ առաջացնում է։

3) Այլ պատասխան։


3. Ինչպե՞ս եք վերաբերվում 12֊ամյա կրթությանը։

1) Շատ լավ։

2) Անիմաստ է, ավելի լավ է հաճախեն քոլեջ։

3) Այլ պատասխան։


4. Այժմ աշակերտները նախընտրում են չշարունակել ուսումը դեպի ավագ դպրոց, նախընտրում են հաճախել քոլեջ։ Ձեր կարծիքը այս մասին։

1) Անիմաստ է, քոլեջն ավելի լավ է։

2) Ավագ դպրոցն է ավելի ճիշտ։

3) Այլ պատասխան։


5. Նախընտրում եք մեդիա կրթություն, թե՞ ավանդական։

1) Մեդիան։

2) Ավանդականը, մեդիա կրթությունը կրթություն չէ։

3) Այլ պատասխան։


6. Եթե լինեիք ՀՀ կրթության և գիտության նախարար, ի՞նչ փոփոխություններ և/կամ ավելացումներ կանեիք ՀՀ կրթության համակարգում։

1) Այլ պատասխան։


7. Ինչպե՞ս եք վերաբերվում Բարձրագույն ուսումնական հաստատությունների միավորմանը։

1) Դա ամենալավ որոշումներից է։

2) Այդպես շատ մարդիկ անգործ կմնան։

3) Այլ պատասխան։


8. Առաջ ԲՈՒՀ ընդունվելուց առաջ գրանցվում էին մի քանի ԲՈՒՀ֊ում , իսկ այժմ կարող ես գրանցվել մեկ ԲՈՒՀ֊ում։ Ձեր կարծիքը այս մասին։

1) Այլ պատասխան։


9. Ձեր կարծիքը ակադեմիական քաղաքի կառուցման մասին։

1) Այլ պատասխան։


10. Իսկ ըստ ձեզ, այդ որոշումը իր հետ թերություններ կբերի՞, և եթե այո, ապա որո՞նք են այդ թերությունները։

1) Այլ պատասխան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *