Առակներ

ԱՌՅՈՒԾԸ ԵՎ ՄԱՐԴԸ

Զորավոր առյուծը, որ նստած էր ժայռի վրա, տեսնում է, որ գազանները սարսափահար վազում էին։ Առյուծը Հարցնում է, թե ինչու են փախչում և որ մեկն է վախենում նրանցից։
– Դու էլ փախչիր, – ասում են, – որովհետև մարդ է գալիս։
-Ո՞վ է մարդը, – հարցնում է առյուծը,֊ և ի՞նչ ուժ ունի, որ փախչում եք նրանից։
– Կգա և քեզ էլ կվնասի, – ասում են։ Իր ուժերին վստահ՝ առյուծը կմնա իր տեղում։ Եվ ահա գալիս է մի հողագործ։
– Արի կռվենք, – ասում է հպարտ առյուծը։
– Շատ լավ, – ասում է մարդը, – բայց քո զենքերը քեզ հետ են, մինչ իմ մարդիկ տանն են։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպեսզի չփախչես, իսկ ես գնամ և բերեմ զենքերս,
որպեսզի կռվենք։
Առիւծը ասում է.
– Երդվիր, որ պիտի գաս և ես կընդունեմ ասածդ։
Մարդը երդվում է և Առյուծը համաձայնվում է կապվել։
Մարդը հանում է պարանը և Առյուծին պին կապում է կաղնու ծառին, ապա ծառից կտրում է հաստ ճյուղ և սկսում հարվածել Առյուծին։
Առյուծը գոռում է։
– Ավելի հզոր և անխնա է հարվածում կողերիս, որովհետև այս խելքիս միայն այսպիսի ծեծ է վայելում։

ԻՆՉՊԵՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿՉԱՓՎԵՍ

Տղան մի օր զայրանում է իր ծերացած հոր վրա, նրան առնում է ուսին, տանում անտառ, մի տեղ է գցում և տուն վերադառնում:

Տարիներ են անցնում, տղան ամուսնանում, որդի է ունենում, խնամում ու մեծացնում է նրան: Սակայն, այս տղան հոր պես երախտամոռ է լինում:

Մի օր, երբ նրա սիրտը նեղում է, տանում է հորը ուսին ու սար բարձրանում:

—Տղաս այստեղ գցիր ինձ ու ետ գնա — ասում է հայրը
—Իսկ ինչո՞ւ հենց այստեղ, — հարցնում է տղան։
—Ես հորս մինչև այս ծառնռն եմ բերել, — պատասխանում է հայրը հոգոց հանելով։

ՈՒԽՏԱՎՈՐ ԱՂՎԵՍԸ

Մի օր Աղվեսը կասի Աքլորին. -Ի՜նչ գեղեցիկ ու անուշ կերգես, ով Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսոս, որ վաղը պիտի զրկվեմ քեզ լսելու հաճուքն. մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթամ։ Սիրունիկ Աքլոր, կ խնդրեմ ինձ հավանոց առաջնորդե, որպեսզի մեղքերիս համար թողութիուն խնդրեմ հավերեն։ Այս քաղցր խոսքերեն Աքլորի սիրտը փապկե և նա կասի. -գնանք, քեզ ցույց տամ հավանոցը։
Աղվեսը Աքլորի հետևից գնաց կ մտնի հավաբուն, կ խեղդի բոլոր հավերին ու կուտե նրան, հետո կուտէ Աքլորը նրան ասելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժվար պիտի լիներ Սուրբ Կարապետ սոված փորով ուխտի գնալը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *