Իսկ դու գիտե՞ս, որ ․․․

Ի՞նչ է նշանակում «Էմպատիա»։

Պատկերացրու քեզ «Կարեկցանքի» դաս անցկացնելիս, մի քանի նախադասությամբ պատմիր։

Ներկայացրու, թե ինչպես կկիրառես « Էմպատիան» նախադպրոցական տարիքում։

Դանիան աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկն է: Պարզվում է, որ 1993 թվականից սկսած այնտեղ դաստիարակության մեջ կարեկցանքի ուսուցումը պարտադիր է, փաստացի այն Դանիայի դպրոցներում գործոն է, որը նպաստում է երկրի երջանկությանը: Փորձեմ զարմացնել․ ուրեմն Դանիայի դպրոցներում պարտադիր առարկա է Էմպատիան։ (Էմպատիա բառը հունական ծագում ունի «Empátheia«Ինչը նշանակում է « հուզված »:
Էմպատիան մարդկանց ստիպում է օգնել միմյանց: Այն սերտորեն կապված է ալտրուիզմի ՝ ուրիշների հանդեպ սիրո և հոգատարության և օգնելու ունակության հետ:) 
Այն օգնում է բարի հարաբերություններ կառուցել, կանխել ահաբեկելը և հաջողության հասնել աշխատանքում: Նպաստում է նաև առաջնորդների, ձեռնարկատերերի և մենեջերների աճին: «Էմպատիկ դեռահասները» հակված են ավելի հաջողակ լինել, քանի որ նրանք ավելի կողմնորոշված ​​են դեպի նպատակները, համեմատած իրենց ավելի ինքնասիրահարված հասակակիցների հետ: Դպրոցում կարեկցանքի ժամը նույնքան կարևոր է, որքան, ասենք, անգլերենի կամ մաթեմատիկայի ժամերը։

Կլասենսի ժամանակ աշակերտները քննարկում են իրենց խնդիրները ՝ կապված դպրոցի հետ, թե ոչ, և ամբողջ դասարանը՝ ուսուցչի հետ միասին, փորձում են լուծումներ գտնել  ՝ հիմնված իրար լսելուն և հասկանալուն: Եթե ​​քննարկման խնդիրներ չկան, երեխաները պարզապես միասին ժամանակ են անցկացնում։ Էմպատիա առարկայի  հիմնական նպատակը ոչ թե ուրիշների նկատմամբ գերազանց լինելն է, այլ պատասխանատվություն ունենալը՝ օգնելու նրանց, ովքեր հավասարապես օժտված չեն ունակություններով: Ուրախությամբ ասեմ , որ  Դանիայի դպրոցները ոչ մրցանակներ, ո՜չ էլ գավաթներ չեն առաջարկում իրենց աշակերտներին, ովքեր գերազանց են դպրոցական այս կամ այն առարկաներից, որպեսզի մրցակցություն չստեղծեն: Փոխարենը, նրանք կիրառում են բարելավման շարժառիթի մշակույթը, որը չափվում է բացառապես իրենց նկատմամբ: Բոլորիս՝ դանիական երջանկություն։

Ես շատ ուրախ կլինեի, որ հայաստանում նույնպես դպրոցներում, նախակրդարաններում, պարտեզներում շաբաթական մեկ ժամ երեխաները ունենաին կարեկցանքի դասաժամ: Եվ ցանկացած մարդ պետք է իմանա թե ինչ է կարեկցանքը: Հայաստանում երեխաների մոտ բացակայում է կարեկցանքը: Շատ երեխաներ չգիտեն իրար օգնել, նեղացնում են թույլերին, ծիծաղում են իրենց դասընկերոջ վրա եւ նմանատիպ իրավիճակներ: Ինչու ոչ նաեւ մեծերը չիմանալով ինչ է կարեկցանքը իրենց երեխաների մեջ սերմանում են՝ նախանձ, որը հետագայում կվնասի եւ իրենց եւ իրենց երեխային: Երեխաները մեր ապագան են մեր վաղվա օրն են եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երեխաների մեջ չսերմանվի նախանձը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *