Ճամփորդության ամփոփում

Հրաշալի օր ունեցանք ուրբաթ օրը։ Ամանորին ընդառաջ քոլեջում ճամփորդությունների օր էր՝տարբեր ուղղություններով։ Մենք գնացինք Էջմիածին, որտեղ ամանորյա շունչը զգում ու վայելում էինք։ Այցելեցինք Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եկեղեցիներ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Զվարթնոցի տաճար և անձրևանոցներով փողոց։ Եկեղեցիներում ուսումնասիրեցինք խաչքարերը, գերեզմանաքարերը…
Վերադարձին, մեր վերջին կանգառը Զվարթնոցի տաճարն էր, որը իր հնաոճ գեղեցկությամբ հիացնում էր բոլորիս։ 2022 թվականի հիանալի ու հիշարժան ճամփորդություններից մեկն էր։ Շնորհավո՜ր գալիք ամանոր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *