Անհատական նախագիծ (դեկտեմբեր)

Քանի որ շատ եմ սիրում ընթերցանությունը, շատ եմ սիրում բանաստեղծություններ գրել, կարդալ, այս անգամ ընթերցեցի ճանաչված հայ բանաստեղծ ՝ Պարույր Սևակի “Միանգամից” բանաստեղծությունը։

Միանգամից

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.

Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում,

Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, 

Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին:

Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, 

Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանան:

Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, 

Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, 

Հենց այսպես է, ինչպես որ կա: 

Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, 

Թե ես ի՞նչ եմ գերադասում, 

Ի՞նչ եմ ուզում 

Ու երազում,

Ես կասեի.

-Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց… 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *