Առաջադրանք

1․Կարդա՛ ավանդությունը և կատարի՛ր  առաջադրանքները։

Աշխարհի ամենագեղատեսիլ  յոթ անկյուններից  մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի  վանքը:  Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան: Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:

-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը: -Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:

Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:

1.Համացանցից գտի՛ր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին, 4-5 նախադասությամբ շարադրիր:

Հաղարծին վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դդ: Ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հաղարծնի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր:Հաղարծինը և Գոշավանքը վերահսկվում են Դիլիջանի ազգային պարկի կողմից:

2.Որո՞նք են ‹‹քարե և կանաչ հուշարձանները››:

Քարե հուշարձանները եկեղեցիներն են, իսկ կանաչ հուշարձանները՝ ընկուզենին:

3.Ինչպե՞ս ես հասկանում  ‹‹ Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը››  նախադասությունը: Մի քանի նախադասությամբ շարադրի՛ր մտքերդ այս նախադասության շուրջ։

Երբ մարդը մտնում է եկեղեցի, իր մեջ հանգստություն է առաջանում, այսպես ասած հոգևոր սնունդ է ստանում։ Իսկ ընկուզենին՝ բերքը։

4.Դո′ւրս գրիր տեքստից բոլոր հատուկ գոյականները և թվականները։

1281թվական
700 տարեկան
Յոթ (7)
Դիլիջան, Հաղարծին, Սուրբ Աստվածածնի եկեղեցի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *