ՂՐԻՄԻ ԿԱՄ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ (1853-1856)

Հայ գեներալը՝ ռուսական կորպուսի հրամանատար Հակառակորդ կողմերը սկսեցին եռանդուն նախապատ րաստվել առաջիկա պատերազմին։ Կովկասյան ճակատում Թուրքիան կենտրոնացրել էր մոտ 100 հազարանոց բանակ՝ Աբդի փաշայի հրամանատարությամբ, որը ծրագրել էր երեք՝ Ախալցխայի, Ալեքսանդրապոլի ու Երևանի ուղղություններով ներխուժել Անդրկովկաս, գրավել Թիֆլիսը և ապա զավթել ողջ Կովկասը։ Հյուսիսից նրան պետք է օժանդակեին ապստամբ լեռնականների ջոկատները՝ Շամիլի գլխավորությամբ։ Թուրքական ստվարաթիվ […]