Լանդշաֆտի թաղանթը

Երրորդ հատվածում երկրի խորքից դուրս ժայթքած լավաները ծածկում են երկրի մակերևույթը, առաջացնում հրաբխային կոներ, լավային սարավանդներ։ Բնական է՝ այստեղ էլ ուրույն լանդշաֆտ կձևավորվի։

Տվյալ երկրահամակարգում երկրաբանական հիմքը կարող է թելադրողի գեր կատարել։ Օր. կրաքարային լեռներում ու հրաբխային լավաների վրա նույն հողային ծածկույթն ստեղծվել չի կարող։

Հողային բաղադրիչը: Հողը բնապատմական մարմին է և լանդշաֆտի կազմում մարդու համար ունի ամենակենսական նշանակություն։ Հողը միայն բնական ճանապարհով է առաջանում, արհեստականորեն լաբորատորիաներում հող ստեղծել հնարավոր չէ, որովհետև այն առաջանում է մանր օրգանիզմների ներգործությամբ երկար ժամանակահատվածում։ Այն շատ զգայուն է և լանդշաֆտի կյանքում ձևավորվում է լանդշաֆտի հատկանիշներին համապատասխան։

Լինելով լանդշաֆտի բաղադրիչների փոխներգործության արգասիքը, միևնույն ժամանակ ինքն էլ իր ազդեցությունն ունի մնացած բաղադրիչների վրա: Սևնդանյութերով հարուստ հողի բերքատվությունը բարձր է լինում։ Հողի տարբեր տիպերը լանդշաֆտային թաղանթում պայմանավորում են բուսական աշխարհի տարբեր արդյունավետություն։

Ռելիեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ- Ռելիեֆը երկրակեղևի վերին մակերևույթի ձևերի ամբողջականությունն է: Այս բաղադրիչը լեռնային երկրներում խիստ բազմազանությամբ է հանդես գալիս, որտեղ շատ կարևոր են տեղի բարձրությունը, լեռնալանջերի թեքությունը, մասնատման խտությունը, մասնատման խորությունը, լանջերի կողմնադրությունը։

Տեղի բարձրությունը ծովի մակարդակից հաշված, այն գլխավոր պայմանն է, որի հիման վրա ձևավորվում է և երկրահամալիրի վերընթաց (բարձրադիր) գոտիականությունը: Լեռնալանջերի թեքությունը նույնպես կարևոր է, օր. տեղատարումը դիք լեռնալանջերում մի քանի անգամ ուժեղ է, թեքության պատճառով զարգանում են սողանքային երևույթներ, փլուզումներ և այլն։ Ռելիեֆի մասնատման խտությունը (գետային ցանցի խորություն կմ/կմ) և խորությունը (հովիտների խորությունը) կարևոր գործոն են գետերի էրոզիոն գործունեության մեջ, մակերևույթի տեղատարման, հողաբուսական ծածկույթի ձևավորման գործում և այլն: Լանջերի կողմնադրության

առումով, օր. ՀՀ հյուսիսահայաց լանջերն ավելի խոնավ են, պակաս են լուսավորված և հիմնականում անտառապատ են, հարավահայաց լանջերը չոր, թույլ հոդային ծածկույթով, ինտենսիվ հողմահարությամբ։

Ռելիեֆը հարթավայրային երկրներում նպաստավոր է գյուղատնտեսական յուրացման տեսակետից և դրա շնորհիվ մարդածին լանդշաֆտները ավելի մեծ զարգացման են հասել։

Կլիմայական բաղադրիչը: Կլիմայի հիմնական բաղադրիչներն են արեգակնային ճառագայթումը, օդային զանգվածները և նրանց շրջանառու պրոցեսները, խոնավությունը ծովի մոտիկությունը և այլն։ Մեր մոլորակի վրա ստեղծվել են 4 հիմնական օդային զանգվածներ: Լանդշաֆտները բնորոշելիս շատ կարևոր է լանդշաֆտների ջերմային և ջրաջերմային ռեժիմը։

Հայտնի է, որ Արեգակի գումարային ճառագայթումը հասարակածից մինչև բևեռները պակասում է, եթե հասարակածային և արևադարձային երկրներում այն հասնում է 200 240կկալ/սմ- տարի, ապա մերձբևեռային շրջաններում 40կկալ/սմ տարի, որի հետևանքով տարածքը շատ հատվածներում ծածկված է սառցադաշտերով։ Խոնավության բաշխումը խիստ անհավասարաչափ է աևապատային շրջաններում այն չնչին է, մինչդեռ մուսսոնային երկրներում, կամ լեռնաշղթաների հողմահայաց լեռնալանջերին՝ առատ։ Շատ կարևոր է մթնոլորտում ջրի շրջանառական պրոցեսում կլանվող ջերմային էներգիան: Հայտնի է, որ ջրի 1գ, կամ 1սմ-ը գոլորշիացնելու համար անհրաժեշտ է մոտ 600 կալորիա ջերմություն, որին անվանում են թաքնված ջերմություն: Պարզվում է, որ Արեգակի տված ջերմության մեծ մասը ծախսվում է որպես թաքնված ջերմություն և երկրի մակերևույթի ջերմաստիճանը շատ բարձրանալ չի կարող: Մինչդեռ անապատներում, որտեղ ջուր չկա, գոլորշիացումը չնչին է։ Արեգակից ստացած ջերմությունը գրեթե ամբողջովին մնում է երկրի մակերևույթին, ուստի և օդի

ջերմաստիճանը բարձրանում է, ամռանը կարող է հասնել մինչև 45-500 և ավել: Շատ կարևոր են մթնոլորտի շրջանառական պրոցեսները։ Երկրագնդի վրա ամենից ակտիվ շարժմամբ օժտված է օդը, ուստի այն արագ կերպով խառնվում է և ամենուրեք քիմիական կազմը գրեթե նույնն է:

Կլիման լանդշաֆտներում գրեթե միշտ ղեկավարող գործոնի դեր է կատարում և աշխարհագրական- լանդշաֆտային գոտիները առանձնացնելիս դառնում է հիմնականը։ Լանդշաֆտային և կլիմայական գոտիների սահմանները համընկնում են։

_Ջրերը Ըստ Վ.Ի. Վերնանդսկու (1933) արտահայտությամբ բնության երևացող պատկերը ջրով է պայմանավորված։ Օվկիանոսում լանդշաֆտային թաղանթի մեջ են հաշվվում մինչև 200մ խորության հատվածները։ Օվկիանոսի գոյությունը մեր Երկրի վրա կյանքի ստեղծման պայմաններից մեկն է։ Եթե օվկիանոսում չկա ջրի շրջանառություն, ապա օրգանական աշխարհն աղքատ է, ինչպես Սարգասյան ծովում է։ Ջրի համաշխարհային շրջանառությանը տարեկան մասնակցում է 550-580հազար կմ ջուր:

Ջուրը՝ մասնակցում է Երկրի մակերևույթի տեղատարման պրոցեսներին, ջրային էրոզիայի, կարստային, սողանքային, սուֆոզիոն պրոցեսներին։ Օվկիանոսային հզոր հոսանքները տաք գոտուց ջերմությունը տանում են դեպի ցուրտ գոտիներ ջուրը դառնալով մթնոլորտային տեղումներ, թափվում է երկրի մակերևույթին, սնում բույսերին ու կենդանիներին, մարդածին լանդշաֆտներում դառնում հաղորդակցության ուղիներ, մասնակցում բնակչության կենցաղային, սնման ու բուժման աշխատանքներին։

Կենսոլորտը – Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է, չկա այնպիսի տեղ, որտեղ օրգանիզմներ չլինեն: Կենսոլորտում անջատում են բիոտա հասկացությունը, որը բույսերի և կենդանիների միասնությունն է առանց անկենդան միջավայրի Երկրաբանական զարգացման տարբեր ժամանակաշրջաններում բիոտան տարբեր զարգացում է ունեցել: Ամենից ինտենսիվ այն զարգացել է կարբոնի ժամանակաշրջանում։ Կենսոլորտի կազմում Վ.Ի.Վերնանդսկին առանձնացրեց մարդոլորտը՝ նոոսֆերան Երկրագնդի վրա բիոտան խիստ անհավասար է բաշխված՝ կապված կլիմայական պայմանների հետ, ամենից շատ հասարակածային ու արևադարձային մշտադալար անտառներում, որտեղ 1հա-ի վրա կա մոտ 1000 տ օրգանական ևյութ։

Բուսական և կենդանական աշխարհը Երկրի վրա թափոններ չի թողնում։ Սաբիուտայի հիմնական առանձնահատկություններից մեկն է: Մեռած օրգանիզմները արագ քայքայվում են մանրօրգանիզմներից, հետք անգամ չի մնում։

Ինչպես նշում է Դ.Լ.Արմանդը, Երկրի վրա ամբողջ կենսազանգվածը կազմում է 179. 1010տ։ Կենսոլորտն ունի զոնայական տարածում։ 20-րդ դ. վերջին գիտնականները գտել են, որ հնարավոր է օրգանական միացություններ ստեղծել անկենսածին (աբիոգեն) եղանակով: (Արևի կարճալիք և գերկարճալիք ճառագայթների ներգործությամբ տեղի է – ունենում գազերի մոլեկուլների տրոհում, տիեզերական պրոցես և առաջանում են օրգանական միացություններ):

Անթրոպոգեն բաղադրիչը 21-րդ դարում լանդշաֆտի բաղադրիչների կազմում ամենազորեղը մարդն է լինելու:

Ամեն տարի մարդը ընդերքից հանում է 120մլդ տ զանազան հանքանյութեր, 15մլդ տ վառելանյութ, շուռումուռ է տալիս 20-30սմ խորության հողաշերտը, օգտագործում է շուրջ 8000կմ ջրային զանգված և այլն։ Շատ երկրներում անտառային զանգվածները կրճատվել են 3-4 անգամ, ինչպես և ՀՀ-ում, իսկ վերջին 2 դարում մարդը ոչնչացրել է աշխարհի անտառների 70%-ը։ Ներկայումս մարդու ներգործությունը բնության վրա ամենից զորեղն է։ Խախտվել է բնութման նորմալ զարգացումը, մթնոլորտում կարող է Օ1-ի պակասում տեղի ունենալ, անապատացման երևույթ կարող է առաջանալ և այլն։ Մարդը ստեղծել է նաև կուլտուրական լանդշաֆտներ՝ օգտագործելով բնական ռեսուրսները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *