Նախագիծ՝ «Ճանաչում ենք կենդանիներին»

ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ

Նպատակը՝

• Ճանաչել և տարբերել գիշատիչ և ընտանի կենդանիներին։

•  Ճանաչել կենդանիներին իրենց ձայներով։

• Խթանել հոգատարություն կենդանիների և վայրի բնության նկատմամբ

• Զարգացնում ենք երեխայի հիշողությունը

Խնդիրները՝

• Սովորում ենք գիշատիչ կենդանիները և ընտանի կենդանիները
• Տարբերում ենք կենդանիների ձայները

Ընթացքը (քայլերի հերթականություն)՝

▪︎Համառոտ ներկայացնել թեման՝ընթացքում տալով հարցեր

▪︎ Ցուցադրել տեսանյութ-խաղ

▪︎Հարցերի միջոցով ամփոփել թեման և ամրապնդման խաղ՝ «Գիշատիչ֊հսկա»

Արդյունք՝

Տեսանյութ

Վերլուծություն՝

Երեխաները սիրով և մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին նախագծին։ Նրանք տեսախցիկի առջև ընդհանրապես չէին լարվում և դա ինձ էլ ավելի էր ուրախացնում։ Արդյունքում սովորեցին կենդանիների տեսակները, նրանց մասին հավելյալ տեղեկություններ իմանալով և վերջում փոքրիկ խաղ խաղալով, ամփոփեցինք նախագիծը։

Այսօր կխոսենք կենդանիների մասին։


• Ի՞նչ կենդանիներ դուք գիտեք։
• Ինչպիսի՞ն են նրանք
• Ինչ ձայն է հանում տվյալ կենդանին

Կենդանիները լինում են գիշատիչ և ընտանի։

Գիտե՞ք, թե ինչով են տարբերվում գիշատիչ կենդանիները ու ընտանի կենդանիները միմյանցից:
Գիշատիչ կենդանիները ապրում են անտառում, իսկ ընտանի կենդանիները ապրում են տնային պայմաններում, նրանց մասին հոգ է տանում մարդը՝ կերակրում է, տանում է զբոսանքի և այլն։


• Ո՞վ է տանը պահում կենդանի։

• Ո՞րն է ձեր ամենասիրելի կենդանին։ Ինչպիսի՞ն է նա։

Գիշատիչ կենդանիներն են՝ եղնիկը, ընձուղտը, առյուծը, վագրը, փիղը, աղվեսը և այլն։
Ընտանի կենդանիներն են՝ շունը, կատուն, նապաստակը, բադիկը և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *