Ապրիլ ամսվա ամփոփում

Մարդու տնտեսական գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները և այլն։ Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

Գաղափար կենսոլորտի մասին։ Կենսոլորտի բաղադրիչները։

Կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք

Մուտացիաների դասակարգումը

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ։

  • հիպոմորֆ (փոփոխված ալլելները գործում են նույն ուղղությամբ
  • ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին),
  • հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օր.`եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի),
  • նեոամորֆ։

Ժամանակակից գիտական գրականությունում օգտագործվում է առավել ֆորմալ դասակարգում։ Այդ դասակարգման շրջանակներում տարբերում են հետևյալ մուտացիաները.

  • գենոմային,
  • քրոմոսոմային,
  • գենային։

Քրոմոսոմային և գենային մուտացիաներ

Քրոմոսոմային մուտացիա

Այդ ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

Գենային մուտացիա

Դրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ…

Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա և տրանսվերսիա։

Ուռուցքներ և ուռուցքային բջջիջներ

Ուռուցքները իրենցից ներկայացնում են օրգանիզմի սովորական ձևն ու ֆունկցիան կորցրած բջիջներից կազմված հյուսվածքների ավելցուկային տարաճումներ։

Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: 

Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Բարորակ ուռուցքներն չեն ճյուղավորվում, բայց կարող են վտանգավոր լինել իրենց տեղադրությամբ: 

Չարորակ ուռուցքները (քաղցկեղ) ներաճում են շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում դրանք: Նման դեպքերում արյան անոթները վնասվում են։

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դրանց դերը կյանքում և բնության մեջ։

Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է։

Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

 Մարդը մշակելով բույս և բազմացնելով կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել առավել մթերատուներին, որը նպաստել է դրանց ակամա բարելավմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *