Ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում

  • Կողմնացույց — տեղանքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։
  • Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով:

Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :

  • Մրջնանոցները որպես կողմնորոշիչներ:

Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս :

  • Արևն ու ժամացույցը՝ կողմնացույցի փոխարեն

Արևի և ժամացույցի «համագործակցությամբ» կարելի է ճշգրիտ կերպով որոշել հորիզոնի կողմերը: Անհրաժեշտ է միայն ժամացույցը պահել հորիզոնական դիրքով և պտտեցնել այնքան, մինչ ժամային սլաքն ուղղված լինի դեպի արևը, որից հետո պետք է տանել երևակայական գիծ ժամ-սլաքի և «1» թվի միջև: Նայելով տվյալ անկյանը հատող գծին, մենք կգտնենք հարավային կողմը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *