Էկոհամակարգ

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը կենսաբանական համակարգ է, որը կազմված է բիոցենոզից, կենսատոպից, կապի համակարգից, որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոհամակարգի օրինակ է՝ ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի մասը՝ կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ՝ ջրավազանի համար բնորոշ են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոհամակարգի մեկ այլ օրինակ են հանդիսանում Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառները։ Այս անտառների համար բնորոշ է բնահողը և կայուն բուսական համայնքը, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների համակարգը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *