Դիպլոմային աշխատանք

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մասնագիտություն՝ Նախադպրոցական կրթություն
Թեմա՝ Նախադպրոցական կրթության ուսանողի գործունեությունը նախակրթարանում
Ուսանող՝ Մերի Քերոբյան
Ղեկավար՝

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՊՐՈՑ
1.1 Ընտանիքի դերը երեխայի զարգացման հարցում
1.2 Ընտանիք – նախակրթարան համագործակցություն

ԳԼՈՒԽ 2. ԽԱՂՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ
2.1 Խաղի դերը և նշանակությունը երեխայի կյանքում
2.2 խաղուսուցման ձևերը նախակրթարանում

ԳԼՈՒԽ 3. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ
3.1 Խոսքի զարգացման ձևերը 2֊4 տարեկաններում

3.2 Խոսքի զարգացման ձևերը 5 տարեկանների խմբերում

ԳԼՈՒԽ 4. ԾԵՍՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ
4.1 Ծեսի ընդհանուր նկարագիր
4.2 Ծիսական գործունեությունը նախակրթարանում

ԳԼՈՒԽ 5. ՈՒՍԱՆՈՂԻ ՕՐԱԳԻՐ
5.1 Ինքնակրթություն-սեմինարներ
5.2 Համագործակցություն
5.3 Ճամփորդական նախագծեր

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նախակրթարանը նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն է։

Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է:

Նախադպրոցական կրթությունն ամբողջական գործընթաց է, որն ուղղված է`

  • նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը՝ նրա հակումներին, ընդունակություններին, կարողություններին, անհատական, հոգեկան և ֆիզիկական առանձնահատկություններին համապատասխան.
  • նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը:

Նախադպրոցական տարիքային փուլերը երեքն են՝

  • վաղ տարիք` մինչև 3 տարեկան.
  • կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.
  • ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է նախակրթարանների տարատարիք հինգ օղակ՝
• Հյուսիսային դպրոց-պարտեզ
• Հարավային դպրոց-պարտեզ
• Արևմտյան դպրոց-պարտեզ
• Արևելյան դպրոց-պարտեզ
• Քոլեջի նախակրթարան
Նախակրթարանային խմբերի գործունեությունը իրականացվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով:

Թեմայի արդիականությունը։ Ընտանիքից հետո մանկապարտեզը երեխայի դաստիարակության գործում հաջորդ կարևոր սոցիալական նշանակություն ունեցող հաստատությունն է, որն ազդում է երեխայի զարգացման վրա։ Երեխաների դաստիարակությունը պատասխանատու, բարդ, բայց և միաժամանակ հաճելի ու գոհունակ աշխատանք է։ Երեխայի հետ աշխատող դաստիարակը պետք է խրախուսի, շահագրգռի, օգնի, ինչպես նաև հարգի երեխայի կարծիքը, ազատությունը։

Նպատակը։ Դաստիարակության միտումը, նպատակը երեխայի անձի ձևավորումն է ու հետագա զարգացումը։ Այս աշխատանքի նպատակն է՝ ներկայացնել ուսանողի երեք տարվա աշխատանքը հոդվածի տեսքով։

Մանկավարժության և մանկավարժական արվեստի հիմքում ընկած են հետևյալ
կարևորագույն խնդիրները.

  • յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունների բացահայտումը,
  • նախադպրոցականի հոգեկան և ֆիզիկական փոփոխությունների ուսումնասիրություն
  • նախադպրոցականի ձևավորվող վարքագծի, իմացական գործընթացների ճանաչում
  • դաստիարակի հեղինակային նախագծերի մշակումը, որը կնպաստի նախադպրոցականի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը  

Մեր աշխատանքը բաղկացած է բովանդակությունից, ներածությունից, հինգ գլխից և ենթագլխերից, եզրակացությունից, գրականության ցանկից։

Գլուխ 1 Ընտանեկան դպրոց

1.1 Ընտանիքի դերը երեխայի զարգացման հարցում

Դաստիարակությունը երեխաների զարգացման, նրանց աշխարհայացքի, գիտակցության, վարքի, արարքների և սովորույթների վրա նպատակաուղղված ներգործություն է։ Դաստիարակության նպատակը սկսած ծնված օրից՝ անձի ձևավորումանն ու նրա հետագա զարգացմանը նպաստելն է։ Ներսես Շնորհալին խորհուրդ էր տալիս վաղ մանկությունից երեխաներին դաստիարակել, սերմանել բարություն, մարդասիրություն, ազնվություն։

Մարդկային շփման առաջին փորձը երեխաները ստանում են ընտանիքում։ Ընտանիքի դերը՝ որպես դաստիարակ, կարևոր դեր է խաղում երեխայի զարգացման գործում: Ծնողները երեխայի առաջին ուսուցիչներն են և առաջին օրինական ծառայողները։ Իսկ երեխաները հրաշալի ընդօրինաողներ են։ Ընտանիքը պետք է մասնակցի երեխայի կրթությանը, խնամքին, դաստիարակությանը, հնարավորինս շատ ժամանակ հատկացնի երեխայիմ և աջակցի ամենափոքր հարցերում։

1.2 Ընտանիք – նախակրթարան համագործակցությունը

Նախադպրոցական հաստատությունում երեխաների հաջող դաստիարակության և կրթության կարևոր պայմանը մանկապարտեզի և ընտանիքի համագործակցությունն է։ Ընտանիքի և նախադպրոցական հաստատության համագործակցության կենտրոնում երեխան է։

Մանկապարտեզի և ընտանիքի միջև համագործակցությունը հաջող լինելու համար պետք է կիրառվեն այս մեթոդները՝

  • Երեխայի ընտանիք այցելություն
  • Բաց դռների օր
  • Զրույցներ
  • Ծնողական ժողովներ

Ծնողի տեղեկացված լինելը երեխայի ցանկացած արարքի մասին էլ ավելի է հեշտացնում համագործակցությունը ծնողի հետ, ավելի է միավորում նրանց որպես գործընկերներ և արդյունավետ դարձնում աշխատանքը։

Ընտանիք-պարտեզ համագործակցության նախապայմանը ընտանիք-պարտեզ արդյունավետ հաղորդակցության ապահովումն է։ Այս կարևոր գործընթացը  բարձր մակարդակով իրականացնելու համար կրթահամալիրն օգտագործում է համացանցը, մեդիան։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարտեզները, դաստիարակներն ունեն իրենց անհատական բլոգը, որտեղ տեղադրվում են երեխաների հետ իրականացվող նախագիծը, շաբաթվա աշխատանքային նախագիծը , շաբաթվա մասին պատմող տեսանյութեր, ֆոտոպատումներ։ Սա հաղորդակցության առաջին բաց հարթակն է։ Ծնողը ցանկացած պահի կարող է այցելել նշված հարթակներից ցանկացած մեկը, ծանոթանալ իր երեխայի գործունեությանը վերաբերող նախագծերին։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընտանիք- մանկապարտեզ համագործակցության մասին դաստիարակները պատմում են նաև «Դպիր» մանկավարժական հանդեսում, «Պարտեզ» ամսագրում, ինչպես նաև «2-4 տարեկաններ խնամքի և զարգացման» բլոգում։

Այսինքն՝ ընտանիքը մշտապես տեղյակ է մանկապարտեզի ծրագրերին, գործունեությանը, մանկավարժական մոտեցումներին և մեթոդիկային։ Ավելին, կարող է մասնակցել, առաջարկներ անել, ներկայանալ անհատական նախագծով՝ սովորող֊սովորեցնող նախագծի շրջանակներում։

Նախադպրոցական հաստատությունները լրացնում ու համակարգում են ընտանեկան դաստիարակությանը։ Հետևաբար երեխայի անհատականության ձևավորման ու զարգացման համար կարևոր է այդ երկու կարևոր օղակների՝ ընտանիքի և նախակրթարանի արդյունավետ համագործակցությունը։

ԳԼՈՒԽ 2. ԽԱՂՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ
2.1 Խաղի դերը և նշանակությունը երեխայի կյանքում

Խաղը համարվում է առաջատար գործունեություն նախադպրոցական հասակի
երեխաների համար:

Նախադպրոցական տարիքի հիմնական գործունեությունը, ինչպես արդեն գիտենք, խաղն է, որի ընթացքում զարգանում են ուշադրությունը, հիշողությունը, երևակայությունը, կարգապահությունը, ճարտարությունը և այլ որակներ։

Խաղը զարգացնում է երեխաների մեջ մտածողությունը, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը։ Խաղը այն միջոցներից է, որի միջոցով երեխայի վարքը կկարգավորվի, կհասկանա ինքն իրեն, կսովորի գնահատել ինքն իրեն։

Խաղի ընթացքում է ձևավորվում սիմվոլային (նշանային) գործառույթը (իրական առարկաների փոխարինումը խորհրդանիշերով): Օրինակ, որպես ձի՝ երեխան օգտագործում է փայտաձողը, որպես ջերմաչափ՝ գդալը, որպես գնացք՝ խորանարդիկը: Եվ գլխավորն այն է, որ արտաքին իրական փոխարինողների օգտագործմամբ կատարվում են ներքին փոխարինումներ: Այդ երևույթն էլ վերափոխում է երեխաների հոգեկան բոլոր գործընթացները, թույլ տալիս մտովի պատկերացնել առարկաները: Երեխան իր շրջապատի երևույթները տեղափոխում է խաղային իրավիճակ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնականում խաղալիքները պատրաստվում են դաստիարակների և երեխաների կողմից, որոնք կոչվում են «ինքնաշեն» գործիքներ։ Խաղալիքներ կարող են լինել ամեն ինչից, օրինակ՝ երեխաների մազակալները, հողաթափերը, պոլիէթիլային շշերը…

Հեքիաթների բեմականացման համար ստեղծվում են նաև հերոսներ, որոնք կլինեն, թե՛ կտորից, թե՛ փայտից, թե՛ ստվարաթղթից։

Խաղը կյանքի արտացոլումն է: Խաղում մեծերին ընդօրինակելը կապված է երևակայության աշխատանքի հետ: Երեխան չի կրկնօրինակում իրականությունը, նա համատեղում է կյանքի տարբեր տպավորությունները անձնական փորձի հետ։ Երեխան խաղի միջոցով մտնում է մեծերի աշխարհ և տիրապետում հոգևոր արժեքներին։


2.2 խաղուսուցման ձևերը նախակրթարանում

Խաղը երեխայի մտավոր դաստիարակության կարևոր միջոց է։ Մանկապարտեզում և տանը ձեռք բերված գիտելիքները գործնական կիրառություն և զարգացում են գտնում խաղի մեջ։ Վերարտադրելով կյանքի տարբեր իրադարձություններ, դրվագներ հեքիաթներից ու պատմություններից՝ երեխան անդրադառնում է իր տեսածին, իրեն կարդացածին ու պատմածին։

Ուսուցման ձևը ուսուցչի և երեխաների միջև հետևողական փոխկապակցված աշխատանքի համակարգ է, որն ուղղված է դիդակտիկ նպատակներին հասնելու համար:

Խաղում երեխաները միաժամանակ հանդես են գալիս որպես դրամատուրգներ, դեկորատորներ և դերասաններ: Նրանք չեն կերտում իրենց գաղափարը, երկար չեն պատրաստվում դերակատարման համար, ինչպես դերասանները. նրանք խաղում են իրենց համար՝ արտահայտելով իրենց երազանքներն ու ձգտումները, մտքերն ու զգացմունքները, որոնք ներկայումս տիրապետում են իրենց: Հետևաբար, խաղը միշտ իմպրովիզացիա է:


Երեխաների հոգեբանության մեջ կան խաղի տարբեր տեսություններ:

Ըստ Կ. Բյուլերի, խաղի գլխավոր շարժառիթը զվարճանալն է։ Տեսությունը ճիշտ է նշում խաղի որոշ առանձնահատկություններ. դրանում կարևորը ոչ թե գործողության գործնական արդյունքն է՝ օբյեկտի վրա ազդելու իմաստով, այլ հենց գործունեությունը. Խաղը պարտականություն չէ, այլ հաճույք։

Ֆրեյդյան տեսությունների հետևորդները խաղի մեջ տեսնում են կյանքից ճնշված ցանկությունների իրականացումը, քանի որ խաղի մեջ նրանք հաճախ խաղում և ապրում են այն, ինչ կյանքում հնարավոր չէ իրականացնել. խաղը բացահայտում է առարկայի թերարժեքությունը՝ փախչելով կյանքից, որի հետ նա չի կարողանում գլուխ հանել:

ԳԼՈՒԽ 3. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

3.1 Խոսքի զարգացման ձևերը 2-4 տարեկաններում

Փոքրիկ երեխաների և նրանց ծնողների միջև հաղորդակցությունը սկսվում է ծննդյան առաջին իսկ օրվանից: Բոլոր երեխաների մոտ կան կենսաբանական բնածին խոսքային կարողություններ, այնուամենայնիվ յուրաքանչյուր երեխա օժտված է ինքնատիպ անհատական առանձնահատկություններով։ Քանի որ երեխաները հաճախ կրճատում են բառերը կամ բաց են թողնում որոշ հնչյուններ, նրանց խոսքը սկզբում այնքան էլ հեշտ չէ հասկանալ։ Մոտ երկու տարեկան հասակում արդեն նրանց բառապաշարում շուրջ 200 բառ է լինում:

Մոտ երկու տարեկան հասակում երեխաներն արդեն կարողանում են իրար կապակցել երկու-երեք բառ։ Շատ շուտով այդ բառերը վերածվում են նախադասության։ Երեխաների համար ընթերցելը նրանց խոսքի զարգացմանը նպաստող առանձնահատուկ, թերևս ամենակարևոր զբաղմունքն է։ Նրանց համար հարկավոր է կարդալ ամեն օր, և այդ ընթերցանությունը պետք է լինի դանդաղ, պարզ և արտահայտիչ։ Երեխաները հաճախ իրենք են բառեր հորինում և հետևում են իրենց սեփական լեզվական «կանոննե րին»։ Սակայն Շատ կարևոր է, որ երեխայի ծնողները և մյուս խնամողները փորձեն հասկանալ այդ առաջին նախադասությունները, այլ ոչ թե ձգտեն ուղղել դրանցում եղած սխալները:

Երեք տարեկան հասակում երեխաները հիմնականում կարողանում են հինգ-վեց բառից բաղկացած նախադասություններ ասել և նմանակում են մեծահասակների խոսքի հնչյունների մեծ մասը։ Այդ տարիքում նրանց ակտիվ բառապաշարում արդեն բավական բառեր կան, ուստի և երեխաները հաճույքով շատախոսում են:

Չորս տարեկանում խոսելու հմտություններն ավելի են զարգանում, և նրանք կարողանում են պատմություններ հորինել՝ օգտագործելով բարդ նախադասություններ:
Ծնողները մեծապես կարող են խթանել իրենց երեխայի խոսքի զարգացումը խրախուսելով նրան հաճախակի խոսքի բռնվել այլ երեխաների հետ։ Հատկապես նախընտրելի են տարատարիք երեխաների բանավոր շփումները:

Երբ փոքր երեխայի համար կարդում են, նրա ուղեղի աճն ու բազմակողմանի զարգացումը խթանվում է։ Հայտնի է, որ երեխաների համար բարձրաձայն ընթերցելը գրաճանաչության և ապա կարդալու բարեհաջող զարգացմանը նպաստող միակ ամենակարևոր գործն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարդալու մեջ ավելի հաջողակ են այն երեխաները, ում համար ընթերցել սկսել են դեռևս վաղ մանկության հասակից։

3.2 Խոսքի զարգացման ձևերը 5 տարեկանների խմբերում

Հինգ տարեկան հասակում երեխայի մտավոր ունակությունները նոր մակարդակի են հասնում։
Երեխան կարողանում է մի բանի վրա կենտրոնանալ, թույլ չտալ խանգարող հանգամանքներին շեղել իր ուշադրությունը, ինչպես նաև սովո րում է կիրառել թվերի ու տառերի նման վերացական խորհրդանշանները հիշելու համար անհրաժեշտ ռազմավարություններ: Այս ունակությունները շատ կարևոր են քանի որ երեխան մուտք է գործում դպրոց:

Դուք նույնպես կարող եք նպաստել երեխայի մտավոր զարգացմանը։ Օրվա ընթացքում իրենց շրջապատող միջավայրը ուսումնասիրելով և դիտարկելով, խոսելով դրա մասին և հաշվելով տարբեր առարկաներ՝ երեխաները կարող են զարգացնել իրենց մտավոր ունակությունները հետաքրքիր և գործնական եղանակով:

Իմ ուսանողայկան երեք տարիների ընթացքում մասնակցել եմ ընթերցողական նախագծերի, կատարել եմ ընթերցողական նախագծեր, որոնք զարգացրել են երեխաների երևակայությունը, մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը։

Ընթերցողական նախագծեր՝

Ճամփորդում ենք դեպի “Ճամփորդները” հեքիաթ

Կոնֆետե Անձրև

Շոկոլադե ճանապարհը

Ծիտը

Ընթերցանություն Թումանյանական օրերի շրջանակում

Եղել են նախագծեր, երտեղ հենց երեխաներն են հորինել/պատմել հեքիաթներ, որոնց մի մասը ներկայացվել է թատրոնի միջոցով։

Հեքիաթ՝ դդումը անտառում

Ընթերցանություն Թումանյանական օրերի շրջանակում

Պոչատ աղվեսը

ԳԼՈՒԽ 4. ԾԵՍՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ

4.1 Ծեսի ընդհանուր նկարագիր

Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: Ծեսը, որևէ  սովորույթի  կատարումն ու կարգն է: Ծեսը ներառում է վարքի այն ձևերը, որոնք խորհրդանշական են։

Հայ եկեղեցին ծեսը սահմանում է որպես աղոթքի կարգ, որն ունի կարգավորված և ներդաշնակ նկարագիր: Հայոց եկեղեցում ծեսերը հաստատել, սահմանել և կարգավորել են կաթողիկոսները՝ համաձայն Աստվածաշնչյան մեկնություններ և քրիստոնեական դավանության:

Հայ ազգային տոներն ունեն ծիսական արարողակարգ, որոնցից են Նոր տարին, Սուրբ ծնունդը, Տեառնընդառաջը, Բարեկենդանը, Ծաղկազարդը, Զատիկը, Համբարձումը,Վարդավառը: 

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցի պարտադիր բաղադրիչն են դարձել ազգային տոներն ու ծեսերը։ Նախակրթարանում սանի համար ազգային-ավանդական ծեսի ճանաչման ամենաարդյունավետ ձևը խաղն է, այդպես ավելի տպավորիչ ու հասանելի է, հասկանալի, գործնական:

Նախակրթարանում, ինչպես և իրական կյանքում, ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`

  • ծեսի նախապատրաստում
  • ծիսակատարություն, որը ներառում է՝

▪️ծիսական երգեր, ոտանավորներ, պարեր,

▪️ազգային ծիսական խաղիկներ-թռնոցիներ,

▪️ծիսական տիկնիկներ, կերպարներ,

▪️ծիսական ուտեստներ և այլն։

 Բոլոր ազգային ծեսերն առանձնանում են իրենց ծեսին հատուկ տիկնիկներով: Դրանցից են՝ Անձրևաբեր տիկնիկը, Ակլատիզը, Ուտիս տատը․․․

Աննկարագրելի մի զգացողություն է պատում երեխային, երբ նա ունենում է տիկնիկ ոչ թե խանութից գնած, այլ հենց իր ձեռքերով ստեղծած: Նա ստեղծում է իր պատկերացրած, երևակայած, իր ուզած համազգեստով և գույներով, իր հեքիաթի տիկնիկը: 

4.2 Ծիսական գործունեությունը նախակրթարանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում են բազմաթիվ ծեսեր, որոնք սահմանված են կրթահամալիրյան օրացույցով։ Դրանք են՝

  • Սուրբ Ծնունդ -Նոր տարի,

Կրթահամալիրում այս տոնն անցնում է երգուպարով, տոնական, ծիսական խաղերով։

Ծիսական  գործողությունները սկսելուց առաջ դրանք մշակվում են, խաղարկվում են, ուսուցանվում են ծիսական երգերը, այնուհետև սկսվում է ծիսակատարությունը։

Մասնակցել եմ, ինչպես նաև դիտարկողի դերում եմ եղել ծիսական խաղի՝ ընկուզախաղերի ժամանակ։ Այն իրականացվել էր Արևելյան դպրոցում։ Ընկուզախաղերն իրականացնելու համար օգտագործվել են՝ ընկույզ, պնդուկ, նուշ, ծիրանի կորիզ, օղակաձև կտրատված փայտի կտորներ։

Նյութը՝ Մարինե Մկրտչյանի

Իրականացրել ենք ձմեռային, ամանորյա նախագիծ՝ Տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստում ենք ձնեմարդ

  • Ղափամայի ծես,

Ղափաման ծիսական կերակուր է, ծիսական խորհուրդը խաղաղությունն է: Մատուցվել է Տյառնընդառաջին, Ամանորին և հատկապես հարսանյաց արարողությունների ժամանակ: 

Խմբասենյակը, բակը, ներսն ու դուրսը զարդարում ենք դդմատեխնոլոգիական ցուցահանդեսներով, դդմալուսանկարներով, հորինում դդմապատումներ, դդմահեքիաթներ․․․

Ազգագրական փառատոնի և Ղափամայի ծեսի շրջանակներում իրականացրինք հետևյալ նախագծերը՝

Մասնակցել ենք Քոլեջի 5 տարեկանների հետ արագ և շուտ կողմնորոշվելու, ուշադրությունը զարգացնող դդմախաղերի նախագծին։

Իրականացրել ենք Քոլեջի 5 տարեկանների խմբում համեղ, հետաքրքրաշարժ նախագիծ, որի ընթացքում երեխաները պետք է համի օգնությամբ գուշակեին, թե որ մրգն է կամ բանջարեղենը։

Իրականացրել ենք Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկանների խմբում նախագիծ, որի ընթացքում երեխաները հորինեցին երևակայական հեքիաթ դդումի մասին, իսկ հեքիաթը մենք վերածեցինք ռադիոթատրոնի։

  • Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված։

Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:

Ծիսական երգեր՝

  • Թթուդրիկ

Թթուդրիկի ծեսի շրջանակում կրթահամալիրի քոլեջում մի շարք սովորողներով ուոսուցչուհիների հետ իրականացրինք թթուդրիկի նախագիծը, որն էլ ուղեկցվեց ծիսական երգերով՝

  • Տրինո
  • Հոփ, հոփ, հոփ ըլնի
  • Երևան բաղ եմ արել

Այս շրջանում իրականացրել եմ՝ Ի՞նչ կլիներ, եթե… նախագիծը։

  • Խաղողածես

Ծեսը ընթքանում է գովքերովխաղողի և գինու մասին օրհնանքներով․ երգերով՝ «Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը» շարք

Կրթահամալիրի Քոլեջի 2,5-4 և 5 տարեկանների խմբերի հետ մասնակցեցինք խաղողածեսին։

  • Հացթխիկ

Արևելյան դպրոցի 5 տարեկանների հետ այցելեցինք Ագարակ, որպեսզի իրականացնենք հացթխիկի ծեսը։ Այն ընթանում է ծիսական ուրախ երգերով՝

  • ՁոնՄայրիկատոն

Մայրիկատոնը կրթահամալիրում անցնում է ուրախ, ջերմ մթնոլորտում։ Քոլեջի 5 տարեկանների խմբերի հետ մասնակցեցինք Մայրիկատոնին, որին ներկա էին նաև ծնողները։ Տոնն ընթացավ ուրախ երգերով, պարերով, արտասանություններով։

«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդեսի շրջանակում Քոլեջի 5 տարեկանների խմբում իրականացրի նախագիծ, որը զարգացնում է երեխաների ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *