Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին

Կարծիք կա, որ 20-րդ  դարի 4 մանկավարժները՝  ամերիկացի Ջ. Դյուին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային  մանկավարժ Ա. Մակարենկոն դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրին:

Մարիա Մոնտեսորին ձևակերպել է կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք պարզ բաներ են, բայց եթե խորանանք դրանցից յուրաքանչյուրի մեջ, կպարզվի՝ բազմահատոր իմաստություն է՝ ամփոփված մի քանի բառի մեջ: Խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ վերընթերցել այս ցուցակը։ Այդ դեպքում երեխաների հետ փոխհարաբերությունները կարող են որակապես այլ մակարդակի հասնել, իսկ երեխան ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն կդառնա։

  • Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:

Երեխան ցանկացած բան սովորում է իր շրջապատից, լինի դա դաստիարակչական, թե ուսուցողական։

  • Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:

Եթե հաճախ քննադատում են, երեխայի ինքնագնահատականը ինքնըստինքյան իջնում է։

  • Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:

Երեխային գովել կարելի է, բայց չափի մեջ։

  • Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:

Երեխայի հետ պետք է լինել սիրալիր, ոչ թե կռվել կամ թշնամաբար վերաբերվել, այն այնուհետև ազդում է երեխայի շփման վրա։ Նա կոնֆլիկտային կարող է դառնալ։

  • Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:

Ճիշտ է, երեխան ինչ տեսնում է դա է անում, օրինակ է վերցնում մեծից՝ծնողից, դաստիարակից։

  • Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:

Եթե ծաղրում են, երեխայի ինքնագնահատականը իջնում է, նա կարծում է, որ լավը չէ կամ ունի ինչ֊որ խնդիր, որը ժամանակին չի նկատել, իսկ այժմ բոլորը նկատել և ծաղրում են։

  1. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:

  • Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:

Երեխաներին չի կարելի քննադատել, պետք է հանգիստ բացատրել, թե որտեղ է եղել իր սխալը։

  • Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

Այո, երեխային պետք է գովել, բայց չափի մեջ։ Եթե ցածր է ինքնագնահատականը, գովելով նրա ինքնագնահատականը կբարձրանա։

  • Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:

Ոչ միշտ է պետք հանդուրժել։

  • Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:

Այո, սակայն ինքնավստահությունը ուրախությամբ չեն ձեռք բերում միայն։

  • Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:

Այո, երեխայի հետ պետք է լինել սիրալիր և ոչ միայն երեխայի։ Մարդը ինչպես վերաբերվում է դիմացինի հետ, այնպես էլ դիմացինն է վարվում։

  • Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:

Ճիշտ է , այդպես կիջնի ինքնագնահատականը։

  • Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:

Այսինքն պետք է ձգտել զարգացնել երեխային այնքան, որ չզարգացվածությունները վերանան։

  • Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:

Երեխային ընդհատել չի կարելի, պետք է թողնել խոսքն ավարտի, լինի դա ճիշտ, սխալ, լավ, թե վատ խոսք։

  • Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:

Եթե սխալ է արել, պետք է փորձել ուղղել իր հետ սխալը, ոչ թե կենտրոնանալ, որ սխալ է արել և միայն ասել՝ դու սխալ ես արել։

  • Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:

Պատրաստ եղեք օգնելու երեխային, բայց ոչ միշտ օգնեք, երեխան պետք է ինքնուրույն լինի։

  • Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:

Ինչպես նաև չյուրացրածը պետք է բացատրել այլ կերպ, օրինակ տեսանյութի դիտումով, խաղով և այլն։

  • Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

Այո, բացասականը թողեք դրսում, երբ մտնում եք խմբասենյակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *