Տիֆլոմանկավարժություն

Կույրերին կարդալ ու գրել սովորեցնելու համար 1829 թ-ին ֆրանսիացի մանկավարժ Լուի Բրայլն ստեղծել է ուռուցիկ-կետավոր տպագիր գրատեսակը / համակցություն վեց կետի սահմաններում/: Բրայլյան գրատեսակը հարմարեցվել է նաև հայերենի այբուբենին: Բրայլի տպագրությունն առաջին անգամ Հայաստանում 1921 թ-ին կիրառել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը Գյումրիում` իր հիմնադրած դպրոցում:

Իսկ վեց կետերից բաղկացած տառերի հեղինակը՝ Լուի Բրայլը, ծնվել է 1809 թվականի հունվարի 4-ին ֆրանսիական փոքրիկ Կուվրե քաղաքում։3 տարեկան հասակում Բրայլը սկսեց կուրանալ աչքերի բորբոքման հետևանքով, որը սկսվեց, երբ հոր արհեստանոցում վնասվեց դանակով։ Վերջնականապես կուրացավ 5 տարեկանում։ 10 տարեկանում Լուիին հանձնեցին Կույր երեխաների ազգային դպրոց , որտեղ նա սովորեց նվագել դաշնամուր և երգեհոն։1824 թվականին մշակեց մինչ այժմ ամբողջ աշխարհում գործածվող կույրերի կետառելիեֆային այբուբենը (Բրայլի գրեր)։ Ու քանի որ նաև տաղանդավոր երաժիշտ էր, Բրայլը բացի տառերից ու թվերից նույն սկզբունքներով մշակեց նոտագրություն և երաժշտություն էր դասավանդում կույրերին։Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;

* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;

* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:

Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները

Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն

Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:

Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:

Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .

  • Հիգիենայի կանոնների պահպանումը:
  • Արդյունավետ ռեժիմի ապահովումը:
  • Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:
  • Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *