Գերմանական դիցաբանություն

Բալդր

Baldr.jpg

Բալդրը համարվում է բնության մեռնող և հարություն առնող աստվածություն, ինչպես նաև երկրագործության և բուսականության հովանավոր աստվածն է:

Բալդրը՝ Օդինի և Ֆրիգգի որդին էր։  Բալդրի կինը Նաննան էր, իսկ նրանց որդին Ֆորեստին էր։

Անհանգստացած Օդինը հեծնեց իր ութոտանի մտրուկին՝ Սլեյպնիրային և ուղևորվեց ննջեցյալների թագավորություն։ Կախարդ գուշակն ասաց Օդինին, որ Բալդրը կմահանա սեփական եղբոր ձեռքերով՝ կույր աստված Հյոդի ձեռքերով։ Տխրած Օդինը վերադառնում է Ասգարդ և այնտեղ Ֆրիգգն առաջարկում է Բալդրին փրկելու տարբերակ։ Լեգենդի համաձայն Ֆրիգգը երդում է վերցնում յուրաքանչյուր քարից, յուրաքանչյուր մետաղից, յուրաքանչյուր բույսից, յուրաքանչյուր կենդանուց, յուրաքանչյուր թռչունից և յուրաքանչյուր ձկից, որ նրանցից ոչ ոք վնաս չի հասցնի Բալդրին։ Բայց Լոկին, իմանում է, որ Ֆրիգգը դեռ չի հասցրել երդում վերցնել Օմելից (Mistlteinn- բառացիորեն «միգապատ սուր»)[3], այդ բույսից պատրաստեց նետ և խորամանկությամբ ստիպեց Հյոդին սպանել Բալդրին։ Նետը խոցեց ուղիղ Բալդրի սիրտը։

Հեյմդալ

Heimdall an der Himmelsbrücke.jpg

աստվածների և Բիվրյոստ կամրջի պահապան

Հեյմդալն Օդինի և Ինը մայրերի որդին է: Հսկում է այրվող ծիածանի տեսք ունեցող Բիվրյոստ կամուրջը, որը Ասգարդը՝ երկինքը, կապում է Միդգարդի՝ երկրի հետ՝ Ասգարդի մուտքը պաշտպանելով հսկա յոտուններից։ Հեյմդալն ունի ապագան տեսնելու կարողություն և սուր զգայարաններ, մասնավորապես՝ սուր տեսողություն ու լսողություն։

Պերխտա

Masopust držíme 10.jpg

Սուրբ Ծննդյանն ու Մասլենիցային հայտնվող առասպելական արարած։ 

Պերխտան համարվում էր սպիտակ հագուստով կանացի ոգի։

Ավստրիայի և Բավարիայի ֆոլկլորում պահպանվել է հավատալիք, ըստ որի Սուրբ ծննդյան 12 օրերին պերխտան թափառում է տներով և ուզում է իմանալ, թե արդյոք երեխաներն անցած տարում ջանասեր և աշխատասեր են եղել։ Եթե նրանք աշխատասեր էին եղել, ապա առավոտյան իրենց կոշիկի կամ դույլի մեջ կարող էին գտնել արծաթե մետաղադրամ։ Եթե նրանք ծուլացել էին, պերխտան կարող էր բացել նրանց փորը և լցնել քարերով և չոր խոտով։ 

Սուրբծննդյան այծ

 Ամանորյա և Սուրբծննդյան ավանդույթ ՆորվեգիայումՇվեդիայում և Ֆինլանդիայում։

Շվեդիան նախկինում ունեցել է Սուրբծննդյան ավանդույթ, երբ երիտասարդները քայլում էին ֆերմայից ֆերմա, խաղում և երգում Ամանորյա երգեր։ Խմբերից մեկը միշտ հագնված է լինում այծերի նման, երբեմն՝ ծղոտից պատրաստված դիմակով, և որպես պարգևատրում նրանք սնունդ և խմիչք էին ստանում։ 19-րդ դարի ընթացքում ավանդույթը հետզհետե փոփոխվեց՝ մարդը, ով այծակերպ էր հագնվում, ինքը սկսեց նվերներ բաժանել, իսկ այժմ՝ դարձել է Սանտա Կլաուսը։

Վալկիրիա 

Վալկիրիա, սկանդինավյան դիցաբանության մեջ գեղեցիկ օրիորդ ռազմիկներ, ովքեր կատարում էին Օդինայի կամքը։ Նրանք աննկատ մասնակցում էին բոլոր ճակատամարտերին, տալով հաղթանակը նրան, ում ընտրում են իր աստվածները, իսկ հետո տանում են մահացած զինվորներին Վալհալլա` պալատ երկնային Ասգարդում։

Հայտնի վալկիրիաները

  • Հել («Կանչող»)
  • Հեյր («Նիզակ»)
  • Հեյահյոդ
  • Հեյրսկոգյուլ
  • Հենդուլ
  • Հիլդ («Մարտնչող»)
  • Հոնդուկկ («Գայլուհի»)
  • Հունն («Ճակատամարտ»)
  • Միստ («Մշուշ»)
  • Ռանդգրիդ («Վահանները ջարդող»)
  • Ռեգինլեյվ
  • Ռոտա («Խառնակություն տարածող»)
  • Սվավա
  • Սիգդրիվա
  • Սիգրյուն
  • Սկեգգլյոլդ
  • Սկյոգուլ («Կատաղած»)
  • Սկուլդ («Պարտք»)
  • Տրուդ («Ուժ»)
  • Քլեկկ («Մարտի աղմուկ»)
  • Քյերտրիմուլ

Տրուդ 

Hild, Thrud and Hløkk by Frølich.jpg

Ֆրուդ կամ ՏրուդՏորի և Սիֆի դուստրը։ Վալկիրաներից մեկը սկանդինավյան դիցաբանությունում։ Հանդիպում է Ալվիսի և ասերի խնամիության հետ կապված ավանդություներում։

Օստարա

Ostara by Johannes Gehrts.jpg

 Մի շարք հետազոտողներ նրան համարում են արևածագի համաեվրոպական աստվածուհի։

Ենթադրաբար կապված գարնան գալստի և բնության արթնանալու հետ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *