ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ 1918 Թ.։ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ։ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

Ռազմաքաղաքական իրադրությունն Այսրկովկասում 1918 թ. սկզբին։ 1918 թ. հունվարի վերջին, օգտվելով ռազմա- ճակատի կազմալուծումից, թուրքական զորքերը Վեհիբ փաշայի հրամանատարությամբ խախտեցին Երզնկայի զինադադարը և անցան հակահարձակման։ Արևմտյան Հայաստանում թողնելով ահռելի քանակությամբ զինամթերք՝ ռուսական զորքն սկսեց արագորեն հեռանալ դեպի Ռուսաստան` Մեծ զոհերի գնով գրավված հսկայածավալ Արևմտյան Հայաստանում գերակշիռ թուրքական զորքերի դեմ միայնակ մնացին հայ կամավորները։ Վերջիններս փետրվարին դիմադրություն կազմակերպեցին Երզնկայում Սեբաստացի Մուրադի, Բաբերդում – Սեպուհի, Քղիում Թուրիկյանի գլխավորությամբ։ 1918 թ. հունվարին Կով- կասյան բանակի հրամանատարությունն Անդրանիկին շնորհեց գեներալի կոչում և նշանակեց ռազմաճակատի հրամանատար: Հայությունը փորձեց հնարավոր ամեն միջոց գործադրել զորեղ թշնամուն կանգնեցնելու համար:

Անդրանիկը ժամանեց Ալեքսանդրապոլ, որտեղ ապարդյուն անցան կամավորներ հավաքագրելու նրա փորձերը: Ապա նա անցավ Կարս, փետրվարի 10-ին ժամանեց Էրզրում, որը փորձեց դարձնել ուժեղ ամրոց։ Արյունալի մարտեր մղելով բազմաթիվ գաղթականների հետ Մուրադը Երզնկայից՝ նահանջեց Դերջան, ապա Էրզրում: Քղիում թուրքերի և քրդերի դեմ ծանր մարտեր ընթացան Թուրիկյանի ղեկավարությամբ: Հայերի ռազմական անհաջողությունները պայմանավորվե ցին նաև անբարենպաստ միջազգային իրադրությամբ։ Ռուսա կան զորքերի հեռանալուց հետո, թուրքերի ճնշման տակ Այսր- կովկասի վրաց և ադրբեջանական քաղաքական ուժերը կատարեցին երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918 թ. փետրվարի 10-ին Թիֆլիսում գումարվեց Անդրկովկասյան սեյ- մը, որում ներկայացված էին 32 մենշևիկներ, 30 մուսավաթականներ, 27 դաշնակցականներ և տասնյակ այլ կուսակցություն- ների ներկայացուցիչներ Սեյմի նախագահ ընտրվեց Նիկոլայ Չխեիձեն։ Սեյմը դարձավ Անդրկովկասի դաշնային հանրապե- տության իշխանության նոր մարմինը՝ փոխարինելով կոմիսա- րիատին։ Հայ գործիչները, դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն մտան սեյմի մեջ, որպեսզի թուրքերի դեմ միայնակ չմնան։ Մինչդեռ, թուրքական զորքերը շարունակում էին առաջանալ: Նրանք փետրվարին գրավեցին Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին Էրզրումը, որտեղից Անդրանիկը, չստանալով օգնական ուժեր, նահանջել էր Կարս։
Այս ամենին գումարվեց Բրեստ-Լիտովսկում 1918 թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանաթուրքական խմբավորման միջև կնքված չարաբաստիկ պայմանագիրը, որով բոլշևիկյան կառավարությունը հրաժարվում էր Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելոռուսիայից և Մերձբալթիկայից` hoգուտ Գերմանիայի և Արևմտյան Հայաստանից հօգուտ Թուրքիայի։ Դեռ ավելին, փաստորեն թուրքերին էր տրվում նաև Կարսի մարզը, որը 1878 թվականիից Ռուսաստանի կազմում էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *