Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Բոլոր այն լանդշաֆտները, որտեղ մարդը կարող է ապրել և աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է այնպես ձևավորել, որ այն ավելի արդյունավետ դառնա։ Տարբեր լանդշաֆտներ ունեն տարբեր ֆունկցիա։ Թվարկենք մի քանիսը.

Գյուղատնտեսական– – Սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը։

Անտառտնտեսական – Ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում, ոռոգման ցանց ստեղծվում, մի հատվածում բնակավայր են հիմնում, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ և որսորդությամբ։

Լեռնարդյունաբերական – Օր.՝ հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր։ Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր և այլն։ Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը։ Սրա հետ կապված է առողջապահությունը, տրանսպորտի համակարգը և այլն։

Ռեկրեացիոն – Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա: Կառուցվելու են առողջարաններ, հանդստյան տներ, զբոսայգիներ, որոնք կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը:

Տրանսպորտային – Այս լանդշաֆտում կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան։

Ռազմաստրատեգիական Լանդշաֆտը վերափոխում է այն հաշվով, որ պաշտպանական հզորությունը ուժեղացվի, կառուցվում են զորանոցներ, ճանապարհներ և այլն։

Ուսումնական– Լանդշաֆտը կարող է ծառայել ուսումնական գործին։ Կան համալսարաններ, բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ: Բայց սրան զուգահեռ անպայման պետք է լինեն սպասարկման ոլորտի ծառայություններ, խանութներ, հյուրանոցներ և այլն:

Արդյունաբերական – շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոններ են արտանետում: Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու, ավելի ապահով վայրերում, որպեսզի թափոնները քաղաք չհասնեն։

Մարդածին – Բոլոր դեպքերում մարդը պետք է ուսումնասիրի լանդշաֆտը, իմանա նրա առանձնահատկությունները։ Ենթ. կառուցվում է բնակավայր և շրջանում կան ճահճային ֆացիաներ, որտեղ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *