Մեսրոպ Մաշտոց

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մաշտոցը մեծ հայրենասեր էր։ Այբուբենի շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ Քրիստոնեական հավատը։ Մաշտոցը ուզում էր հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն։

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթեւը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։
  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362թվականի փետրվարի 17-ին, Վաղարշապատմ։ Թաղված է Օշականում։ Մասնագիտությամբ եղել է աստվածաբան, թարգմանիչ, լեզվաբան և աստվածաշնչի թարգմանիչ։ Նրա աշակերտն է եղել Սահակ Պարթևը։

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *