Արշակ 2-րդի ներքին և արտաքին քաղաքականությունը

Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:  Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: 

Ներքին քաղաքականության հարցերում Արշակն աշխատում է առաջին հերթին համախմբել պառակտված ավատատիրական շրջանը։ Արշակին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում համախմբել գրեթե բոլոր դժգոհ իշխաններին։

Արշակ 2-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *