Առաջադրանք

Ներկայացնե՛լ Տրդատ 1-ինի կերպարը։ Վերլուծել Արշակունի արքայի քայլերը։

Տրդատ Ա թագավորել է 52-88 թթ․։ Մահացել է 88տարեկանում։ Տրդատ Ա-ն թագավորել է Մեծ Հայքի Արշակունի թագավորությունում 52 թվականից։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր։Հռոմեական պատերազմը Տրդատի դեմ տեևեց 10 տարի։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվում է երկրի վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է  Արտաշատ  մայրաքաղաքը։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։

  • Տրդատ 1-ին և Գառնիի տաճարը
    Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։ Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ Տրդատը իր ընտանիքի հետ մեկնում է հռոմ։ Արտաշատը վերաշինելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 40 միլիոն ոսկու ռուբլի, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար՝ հռոմեացի արհեստավորներ։ Տրդատ Ա-ն 66 թվականին իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և զբաղվել շինարարական աշխատանքներով։ Նա վերակառուցում է նաև Գառնու բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային։ Տաճարը հելլենիստական շրջանի կառույց է։ Մասնագետների մեծագույն մասը տաճարը համարում է «հռոմեական», «հունահռոմեական» հուշարձան։ Այդ պատճառով այն համարում են միանգամայն «պատահական», «օտար մարմին» հայկական հողի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *