Մեյոզ

1.Ներկայացնել մեյոզի փուլերը մանրամասն։

Մեյոզը բաղկացած է 2 հաջորդական բաժանումներից։

առաջին պրոֆազը շատ բարդ է և կազմված է 5 փուլերից։

Լիպտոտենա կամ լիպտոնեմա, քրոմոսոմների փաթեթավորում, ԴՆԹ-ի կոնդենսացիա քրոմոսոմների ձևավորումով՝ բարակ թելերի տեսքով (քրոմոսոները կարճանում են)։

Զիգետգենա կամ զիգոնեմա, ընթանում է կոնյուգացիա՝ հոմոլոգ քրոմոսոմների ձևավորված կազմությունների հետ միացումով, որը կազմված է երկու միացած քրոմոսոմներից, որոնք նաև կոչվում են բիվալենտեներ և ընթանում է նրանց հետագա խտացումը։

Դիպլոտենա կամ դիպլոնեմա, տեղի է ունենում քրոմոսոմների մասնակի ապապարուրում, այդ ժամանակ կարող է նաև աշխատել գենոմի մասը, տեղի է ունենում տրանսկրիպցիաների գործընթացներ (ՌՆԹ-ի ձևավորում), տրանսլիացիա (սպիտակուցի սինթեզ)

Դիակենես, ԴՆԹ-ն մաքսիմալ կերպով կոնդեսացվում է, սինթեզման գործընթացները ավարտվում են, միջուկային թաղանքը լուծվում է

I պրոֆազից հետո ցենտրիոլները հեռանում են դեպի բջջի բևեռները, ձևավորվում են բաժանման իլիկի թելիկները, միջուկային մեմբրանը և միջուկները քանդվում են։

I մետաֆազ, բիվալենտային քրոմոսոմները ձևավորվում են բջջի հասարակածի երկայնությամբ։

I անաֆազ, միկրոխողովակները կրճատվում են, բիվալենտները բաժանվում են և քրոմոսոմները հեռանում են դեպի բևեռները

I թելոֆազ, քրոմոսոմները ապապարուրվում են և հայտնվում է միջուկային թաղանք։

Մեյոզի երկրորդ բաժանումը տեղի է ունենում առաջինից անմիջապես հետո։

2.Որ բջջիջներն են բազմանում մեյոզի ճանապարհով

Բազմացումը բաժանված է երկու խմբի ՝ սեռական և անսեռ ։Սեռական բազմացման ժամանակ անհրաժեշտ է երկու մասնագիտացած օրգանիզմների կամ հատուկ բջիջների փոխհարաբերություն, որոնք անվանվում են գամետներ և պարունակում են այդ օրգանիզմների մարմնական բջիջների քրոմոսոմի հավաքակազմի կեսը։ Անսեռ բազմացման ժամանակ օրգանիզմները առաջացնում են գենետիկորեն նույնական ՝ առանց այլ օրգանիզմի գենետիկական նյութի միջամտության

3.Ինչվ են իրարից տարբերվում մեյոզը և միտոզ։

Տարբերությունը միտոզի և մեյոզի միջև Մեյոզը տարբերվում է միտոզից բջիջների բաժանման թվով: Միտոզի ընթացքում քրոմոսոմները կրկնօրինակվում են մեկ անգամ, և բջիջը բաժանվում է մեկ անգամ, հետևաբար յուրաքանչյուր դուստր բջիջ ունի հավասար քրոմոսոմային թիվը, որը նույնպես հավասար է մայր բջջի թվին:Մեյոզի ժամանակ քրոմոսոմները նույնպես կրկնօրինակվում են, բջիջների բաժանումը տեղի է ունենում երկու անգամ անընդմեջ՝ 4 դուստր բջիջներում առաջացնելով քրոմոսոմի թվի կեսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *