Աշխարհի բնակչության մասին

Տեսանյութ 👇

Բնակչությունը հասարակության գլխավոր արտադրողական ուժն է: Աշխարհի բնակչության թիվը երբեք այնքան արագ չի աճել։
Տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում բնակչությունն աճում է տարբեր տեմպերով, որովհետեւ տարբեր է ծնունդների ու մահերի թիվը,ինչպես նաեւ տվյալ երկիր ժամանողների եւ երկրից հեռացողների թիվը։
Երկիր մոլորակի յոթ մայրցամաքներից վեցը մեծ մասամբ բնակեցված են։ Ասիան ամենամեծ բնակչություն ունեցող մայրցամաքն է, 4,54 միլիարդ բնաչկությամբ կազմում է աշխարհի բնակրության մոտ 60%-ը։ Բնակչությամբ աշխարհի խոշորագույն պետություններն են Չինաստանը և Հնդկաստանը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 36%-ը։ 

5 հետաքրքիր փաստ աշխարհի բնակչության մասին

1. Բնակչության թվաքականի ամենաարագ աճի տեմպը Նիգերիայում է: 

2. Աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է ցածր ծնելիություն ունեցող երկրներում:

3. Ամենագեր բնակչություն ունեցող երկիրը՝ Նաուրու։Այդ փոքր կղզի -պետության բնակչության 95%-ն ունի ավելորդ քաշ: Պատճառը՝ շատ են ուտում, քիչ շարժվում:

4. Մինչև 2050 թվականը կյանքի միջին տևողությունը կկազմի 77 տարի՝ ներկայիս 71-ի փոխարեն:

5. Առավել երիտասարդ բնակչությամբ առանձնանում է Աֆրիկան: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *