Թանգարանից- թանգարան

<<Թանգարանից- թանգարան>>նախագծի շրջանակում փոքր խմբով այցելեցինք՝ Բնության թանգարան-Թանգարանը հարուստ էր Հայաստանում հանդիպող բույսերի, կենդանիների նմուշներով, Ուսանողներով շրջեցինք թանգարանի սրահներով՝ ծանոթանալով ներկայացված հավաքածուներին։ Ազգային պատկերասրահ- Հայաստանի ազգային պատկերասրահում ծանոթացանք նաև արտասահմանյան երկրների արվեստին։ Կենտրոնական բանկ-Բացի ոսկիների , արծաթների նմուշները դիտելուց, ծանոթացանք, թե ինչպես տեսնել թղթադրամը կե՞ղծ է, թե ոչ։ Երկրաբանության թանգարան– Մեր վերջին կանգառը, որտեղ մասնակցեցինք Վիգեն […]

Ճամփորդություն

Այսօր՝ Մարտ ամսվա վերջին օրը, ընկեր Թամարի առաջնորդությամբ այցելեցինք Եղիշե Չարենցի տուն֊թանգարան։ Այնտեղ լսեցինք իր անձնական և ստեղծագործական կյանքի վառ և գեղեցիկ դրվագները, իրադարձությունները։ Այնուհետև այցելեցինք եղևնիներով և տարբեր տեսակի ծառերով շրջապատված Սբ. Զորավոր եկեղեցի։ Օրն անցավ գարնանային, հաճելի տրամադրությամբ։

Ջրվեժի անտառապարկ|Ձմեռային ճամփորդություն

Այսօր այցելել էինք Չարենցի կամար և Ջրվեժի անտառապարկ։ Շատ սիրեցի անտառապարկը, քանի որ ուներ հեքիաթային գեղեցկություն և հրաշք բնություն։ Օրն ավելի գեղեցկացավ, երբ երկինքն ամբողջությամբ մառախլապատեց։ Գեղեցիկ տեսարան էր, երբ շունը քայլում էր ձյունատ արահետով, կորչելով մառախուղի մեջ։ Շատ հետաքրքիր, հեքիաթային և ձմեռային ճամփորդություն էր։

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Այսօր ընկեր Հեղինեյի և ընկեր Տիգրանի հետ այցելեցինք Էրեբունի թանգարան, ինչպես նաև բարձրացանք եռանկյունաձև ամրոց֊բերդ։ Թեպետ անձրև եկավ, բայց շատ հաճելի ու հետաքրքիր օր ունեցանք։ Կադրեր ճամփորդությունից՝