Թեմփլ Գրանդին | Ֆիլմի վերլուծություն

Ֆիլմը պատմում է մի կնոջ՝ Թեմփլ Գրանդինի մասին, ով աուտիկ է։ Այս կինն ուսումնասիրում է կենդանիների վարքագիծը, ուներ մի մեծ նպատակ՝ հնարավորինս մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել կենդանիների հանդեպ։ Նախագծել է շատ ու շատ սպանդանոցներ։ Ֆիլմում ցուցադրվում է աուտիկների վարքագիծը։

Ֆիլմը քննարկեցինք ոչ միայն դասապրոցեսի ընթացքում, այլ նաև “Ֆիլմադարան”֊ի շրջանակներում, որտեղ ուսուցիչների, ուսանողների հետ վերլուծեցինք Թեմփլ Գրանդինի կերպարը, նրա մոր՝ Յուստեյսի Գրանդինի կերպարը, թե ինչպիսի մայր էր նա։

Ֆիլմը շատ դուր եկավ ինձ։ Հատկապես գլխավոր հերոսուհու՝ Թեմփլի կերպարը։ Նա՝ Կլեր Դեյնսը, ով մարմնավորում է Թեմփլի կերպարը, այնքան բնական է կերտել այդ դերը, որ ֆիլմը դիտելուց երբեմն ինձ թվում էր, թե նա իրոք աուտիկ է։

Խորհուրդ կտամ դիտել ֆիլմը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *