Ամանորյա ընկուզախաղեր

Նախադպրոցական կրթության 2֊րդ կուրսի ուսանողներով կրթահամալիրում իրականացրինք “Ամանորյա ընկուզախաղեր”։ Այս խաղերը երեխաների մոտ զարգացնում են ուշադրությունը, մանր մոտորիկան, երևակայությունը, մտածողությունը, հիշողությունը։

Քոլեջի մանկապարտեզի 5 տարեկանների խմբում ընկուզախաղեր խաղացինք։ Այդ խաղերը երեխաների ուշադրությունը, հիշողությունը, մանր մոտորիկան և լսողությունն է զարգացնում։ Բոլորն էլ շատ հեշտությամբ և մեծ ոգևորությամբ էին կատարում իրենց տրված առաջադրանքը։

Կրթահամալիրի կրտսեր՝ Արևմտյան դպրոցի առաջին դասարանում նույնպես կազմակերպեցինք ընկուզախաղեր։ Երգեցինք միասին, ընկույզներով խաղեր խաղացինք, որոնք երեխաներին ավելի աշխուժացրին։

Արևելյան դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները ևս մասնակցեցին խաղերին։ Ընկույզներից պատկերներ ստեղծեցին, հոլի պես պտտեցին հատակի վրա, այցելեցին զուգահեռ դասարան՝ հյուրի կարգավիճակով, որտեղից նվեր վերցրին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *