Այց՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան


Նոյեմբերի 25֊ին՝ ուրբաթ օրը, ընկեր Թերզյանի գլխավորությամբ, երրորդ կուրսեցիների հետ այցելեցինք Հայկական պետական մանկավարժական համալսարան։ Մեզ դիմավորեց դասախոս՝ ընկեր Տաթևը։ Նախ համալսարանի թանգարան այցելեցինք, այնուհետև “Ռադիո Ֆամա”, որտեղ էլ ծանոթացանք ընկեր Արտյոմի հետ, ով մեզ պատմեց, ներկայացրեց ռադիոյի մասին որոշ տեղեկություն, խոսափողով խոսելուց հետո մեր ձայնը լսեցինք, զրուցեցինք, ծիծաղեցինք։ Մեր հաջորդ ու վերջին կանգառը հինգերորդ հարկն էր՝ նախադպրոցական կրթության լսարանը, որտեղ կատարեցինք մասնագիտության կողմնորոշման թեստ, ինչը բոլորիս միանգամայն գոհացրեց։ Ինչ խոսք, շատ հաճելի էր, շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ նման հնարավորության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *