Ջուր

Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։

Մարդու օրգանիզմը 65%-ով բաղկացած է ջրից։

Պետք է նշել, որ բնության մեջ քիմիական առումով մաքուր ջուր գոյություն չունի։ Բնական ջրերում միշտ առկա են գազեր (թթվածին, ածխաթթու գազ), աղեր, իսկ որոշակի պայմաններում, օրինակ մակերեսային ջրերում նաև կախված նյութեր, ինչպես նաև չլուծվող նյութեր։Խմելու ջրի ցուցանիշների նորմավորումն ունի մեծ հիգիենիկ նշանակություն և հանդիսանում է առողջապահության կարևոր պրոֆիլակտիկ միջոցառումներից մեկը։

Խմելու ջրի ցուցանիշների հիգիենիկ նորմավորումն անցել է զարգացման տարբեր փուլեր։ Սկզբնական շրջանում առաջարկված նորմերը վերաբերվում էին միայն օրգանոլեպտիկ հատկություններին, այսինքն պահանջվում էր, որ խմելու ջուրը լինի թափանցիկ, անգույն, կողմնակի համ և հոտ չունենա։ Հաջորդ փուլը կապված էր ջրի քիմիական կազմի նորմավորման հետ և ընդգրկում էր ջրի ընդհանուր միներալիզացիայի, կոշտության, քլորիդների, սուլֆատների սահմանային կոնցենտրացիաները։

Ջրի օրգանական աղտոտման հետ կապված սկսեցին հետազոտվել միներալիզացիայի և նիտրիֆիկացիայի հետևանքով առաջացած նյութերի պարունակությունը ազոտ ամոնյակայինը, նիտրիտները, նիտրատները։

Խմելու ջրի որակական ցուցանիշների հիմնավորման հետևյալ երեք հիմնական պահանջները։

1. խմելու ջուրը պետք է ունենա բարենպաստ օրգանոլեպտիկ հատկություններ

2. այն պետք է լինի անվնաս իր քիմիական կազմով

3. այն պետք է լինի անվտանգ համաճարակաբանական տեսակետից։ Նշված սկզբունքներն ունեն կարևոր ֆիզիոլոգիական և հիգիենիկ հիմնավորում, ջուրն իր ֆիզիկա-քիմիական հատկություններով օրգանիզմի վրա պետք է ներգործի բարենպաստ, պետք է օժտված լինի բարորակ օրգանոլեպտիկ, զովացնող և ծարավը հագեցնող հատկություններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *