Հունվար ամիսը սկսեցինք Ջրվեժի անտառապարկի ճամփորդությունով, որը անցավ շատ ուրախ և հետաքրքիր։
Այնուհետև ամիսը շարունակվեց տարբեր տարիքային երեխաների հետ հեքիաթների քննարկմամբ՝կրթահամալիրի մասնաճյուղերում։
հեքիաթների ընթերցում Արևմտյան դպրոցում
Հեքիաթների ընթերցում Արևելյան դպրոցում

Հունվարն անցկացրեցինք մեկը մեկից հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով և այլն։ Հանդիպեցինք համշենագետ պարոն Վարդանյանին (հանդիպման մասին)։ Ներկա եղանք դպրոցներում արևմտահայերենի դրվածքի քննարկումներին։ Շատ հետաքրքիր քննարկում էր, կրթահամալիրի փոքր դահլիճում ներկա էին մի շարք արևմտահայ մտավորականներ։
Հատված քննարկումից՝


Նախագծեր՝
Բնագիտատեխնիկական ստուգատես
Հայկական ազգային հագուստ
“Հայ ականավոր թագուհիները” նախագծի ժամանակ ուսումնասիրեցինք թագուհիներին։ Մեր նախընտրած թագուհին Փառանձն էր, որի մասին տեղեկություններ հավաքեցինք “Հայ ականավոր թագուհիները” գրքից։
Բանակի տոնին ընդառաջ այսօր՝հունվարի 27ին քոլեջում պատրաստում էինք Ղափամա և դդումով բիսկվիտ։ Պատրաստում էինք 3֊րդ կուրսեցիների հետ։