Օր 4

Մուտքի ճամբարի չորրորդ օրը սկսվեց քոլեջում կայքերի ուսումնասիրմամբ ։ Ծանոթացանք կրթահամալիրի, քոլեջի, ուսուցիչների բլոգների հետ։ Այցելեցինք խաղողի և գինու դպրոց։ Գինեգործ , ուսուցիչ ընկեր Արտակը մեզ խորհուրդներ տվեց, պատմեց, թե ինչպես է հասել կյանքի լավ արդյունքի։ Նա մեզ գինի հյուրասիրեց , շրջեցինք գինու դպրոցով, այցելեցինք մառան և այլն։ Գինու դպրոցից հետո այցելեցինք գեղարվեստի դպրոց, որտեղ փորձեցինք աշխատել կավի հետ։ Օրը շարունակեցինք նաև “Արևելյան դպրոց֊պարտեզ”֊ում։ Այնտեղ պարեցինք, երգեցինք, թեթև ջրվեցինք։ Իսկ վերջում, քոլեջի բակում ճամբարականներով ջրոցի խաղացինք։ Ինչպես միշտ օրը անցավ հետաքրքիր և ուրախ տրամադրությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *