Մուտքի ճամբար Օր 1

Մուտքի ճամբարի առաջին օրը մենք սկսեցինք հեծանվավարությամբ։ Իհարկե կային երեխաներ, ովքեր չէին կարողանում հեծանիվ վարել, որոնց մեջ մտնում էի նաև ես, բայց մենք հաղթահարեցինք այն։ Այնուհետև գնացինք ընդմիջման։ Ընդմիջումից հետո գնացինք լաբորատորիա, որտեղ խնամում են և՛ կենդանիների և՛ բույսերի։ Այնտեղ ծանոթացանք տիկին Շողիկի հետ, նրա օգնությամբ տնկեցինք գեղեցիկ ծաղիկներ։ Տիկին Շողիկը մեզ մի քանի կանոն հայտնեց, թե ինչպես ճիշտ խնամել բույսը։ Հետո ծանոթացանք նաև քոլեջի կանոնների հետ։ Քոլեջում ձեռք բերեցի նոր և հետաքրքիր ընկերներ,միմյանց հետ զրուցեցինք տարբեր թեմաներից։Հետաքրքիր և լավ տպավորություններով ավարտեցինք օրը քոլեջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *